«Բանակում» սերիալից հայտնի Գոռ Մարտիրոսյանն ու սպորտի վաստակավոր վարպետ
Վարդան Միլիտոսյանի դուստրը՝ Սյուզաննան, երկու տարվա համատեղ կյանքից հետո պսակադրվել են:
Արարողությունը տեղի է ունեցել Գեղարդում:
Դերասանը զրույցում նշել է, որ հանգամանքների բերումով հետաձգված հարսանիքը վաղուց էին ծրագրել.
«Միշտ ցանկացել եմ ու ասել եմ, որ հարսանիքս այն ժամանակ կանեմ, երբ որդիս հետս կլինի: Հիմա իսկական ժամանակն է.
նա մեկ տարեկան է, կկարողանա մեզ հետ ուրախանալ ու հետագայում էլ գլուխ կգովի՝ ասելով, որ հոր հարսանիքին պարել է:
Հորս, մորս ու քրոջս համար մեր պսակադրությունը անակնակալ էր.
նրանք եկեղեցում նոր իմացան»:- ասաց դերասանը :