Երթուղային տաքսին կանգնեց կանգառում, ուղևորների հետ բարձրացավ մի հղի կին, նրան անմիջապես տեղ տվեցին:
Ուղևորները հոգատարությամբ և սիրով օգնեցին նրան:
Կանգառից հազիվ էր մի քանի մետր անցել, երբ հանկարծ մի ջիպ ավտոմեքենա, որ սլանում էր մեծ արագությամբ, հանկարծակի արգելակեց վթարային իրավիճակ ստեղծելով:
Երթուղայինը կտրուկ արգելակեց և ուղևորները ինքնաբերաբար առաջ ընկան:
Այդ պահին լսվեց հղի կնոջ տնքոցը, մեքենայի արգելակման ժամանակ ուղևորներից երկուսը չկարողանալով հավասարակշռություն պահել ընկել էին նրա վրա, և նրանց ծանրության տակ առաջ գալով նրա որովայնը ուժեղ սեղմվել էր առաջին նստարանին:
Նա սաստիկ ցավեր ուներ, ու գունատվել էր, խնդրեց մեքենան կնագնեցնել , որպեսզի կարողանա դուրս գալ:
Նրա կողքին կանգնած կինը առաջարկեց իր օգնությունը, սակայն հղի կին կարողացավ կանգնել և ցավից տնքաց:
Այդ ժամանակ երթուղայինի վարորդն ասաց.
— Նստիր տեղդ, չշարժվես, — ու միացրեց վթարային ազդանշանն ու սլացավ՝ չկանգնելով կարմիր լույսի տակ:
Նա սլանում էր մեծ արագությամբ, այդ պահին նրան փորձեց կանգնեցնել ոստիկանական մեքենան, կարծելով, որ նա օրինազանց վարորդ է, բայց վարորդը պատուհանից ասաց.
— Մեքենայի մեջ հղի կա, լավ չի զգում, խնդրում եմ ուղեկցեք:
Ոստիկանը գլխով արեց ու մինչև հիվանդանոց ուղեկցեց երթուղայինին սլանալով առջևից և ճանապարհ բացելով:
Վարորդը ողջ ճանապարհին մտքում խնդրում էր Աստծուն օգնել ու փրկել հղի կնոջը, նա վերհիշեց, թե ինչպես էր որդու հղի կինը վթարի ենթարկվել ու մահացել , քանի որ վարորդը փախել էր դեպքի վայրից՝ նրան թողնելով անօգնական վիճակում:
Բժիշկներն ասել էին, որ եթե շուտ տեղ հասցնեին, հնարավոր կլիներ փրկել թե մորը, թե երեխային…
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն