Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական անգամ կրակ է բացել Սև լճի տարածքում գտնվող հայկական դիրքերի վրա

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 7-ին, ժամը 11:40-ից 12:00, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

Աղբյուրը` ՀՀ պաշտպանության նախարարություն

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика