Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարություն տարածեց

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որը կորցրել է իր նկատմամբ վստահությունը, չի հրաժարվում իր կեղտոտ գործողություններից և կեղծ տեղեկություններ տարածելու համար դիմում է տարբեր մեթոդների»,-նշվում է հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ սադրանքները քողարկելու համար հայաստանյան մամուլը տեղեկատվություն է տարածում այն մասին, թե իբր պետական սահմանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, որից հետո կրակ է բացվել։ Հայտարարության համաձայն նման տեղեկությունը անհիմն է և ապատեղեկատվություն է։

Նշվում է, որ Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները կրակ են բացում միայն հակառակ կողմի սադրանքները կանխելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика