Ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած, մահացած հայ բանվորի եղբորը ռուս խաղաղապահները ձերբակալեցին. ՏԵսանյութ

«Ազատագրում»շարժումը թվիթերյան էջում տեսանյութ է տարածել՝նշելով,որ ռուս խաղաղապահները ձերբակալելեն սպանված հայ բանվորի եղբորը, ով առավոտյան նռնակ էր նետել ադրբեջանցի զինծառայողների ուղղությամբ:

Հիշեցնենք որայսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններեն ստացվել այն մասին,որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին,Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադր-բեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանք-ները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։ Կոչ ենք անում խուճապի մեջ չընկնել ու պահպանել հանգստություն, զերծ մնալ խուճապ առաջացնող լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика