Ռազմաճակատ մեկնած ազգությամբ եզդի երկվորյակ եղբայրներից Մանվել Թամոյանը զոհվել է հոկտեմբերի 17-ին:Մանվել և Սամվել Թամոյաններն իրենցից մեծ երկու եղբայր ունեին, տարիներ առաջ եղբայրներից մեկը մահացել էր:
Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանը Tert.am-ին պատմում է, որ երկվորյակ եղբայրները ծառայում էին Մարտակերտում: Ռազմական գործողությունների ժամանակ գտնվել են տարբեր դիրքերում՝ 200 մետր հեռավորության վրա, եղբայրը՝ Սամվելը Թամոյանը, տեսել է թե ինչպես է եղբոր դիրքը պայթեցվում, բայց չի հավատացել, որ եղբայրը զոհվել է, սկզբում նրան ասել են՝ եղբայրդ վիրավոր է, մը-տածել է հնարավոր է՝ եղբայրը շրջափակման մեջ է ընկել և թաքնվել է ընկերների հետ:
Զոհվածների ցուցակում անունը չի եղել, ընտանիքը մտածել է, թե ողջ է, բայց հոկտեմբերի 29-ին Էջմիածին քա-ղաքի դիահերձարանում ճանաչել են մարմինը:Մանվելը ծնվել է 2001 թվականի Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում համեստ ընտանիքից են, կրթությունը ստացել են հայրենի գյուղում, որոշել էին ծառայությունը ավար-տելուց հետո եղբայրներով գործ ձեռնարկել և միասին աշխատել, որպեսզի կարողանային ընտանիք ստեղծել, շենացնել և՛ հայրենիքը, և՛ եզդի համայնքը: Հայաստանը լքելու մտադրություն երբեք չեն ունեցել, միշտ ցանկա-ցել են այստեղ ապրել և շենացնել երկիրը, պատմում է Սաիդ Ավդալյանը:
«Մանվելի մասին պատմում էին, որ շատ պարտաճանաչ, համեստ տղա էր, իր ազգային ավանդույթների պահ-պանման տեսանկյունից շատ խստապահանջ է եղել,երկվորյակ եղբոր հետ միասին ռազմի դաշտում իրար խոսք են տվել, որ պատերազմից վերադառնալուց հետո էլ ավելի են շենացնելու և հզորացնելու երկիրը: Պատմում են, որ երբ եղբայրը իմացել է, որ Մանվելը զոհվել է, մահվան լուրը շատ ծանր է տարել և չի կարողացել նունիսկ հու-ղարկավորությանը մասնակցել»,- նշեց նա:
Լուսանկարում Մանվել Թամոյանն է
Սաիդ Ավդալայնի խոսքով՝ Մանվելի հարազատները, չնայած ծանր կորստին, մարտական տրամադրվածություն ունեն, ասում էին, որ պատրաստ են կյանքի գնով պահել իրենց հայրենիքը, չէ՞ որ այս հողը իրենց որդու արյու-նով է սրբացել:
Երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահն ասում է՝ ներկա պահին եզդիական համայնքից կա 5 զոհ, կան վիրավորներ և անհետ կորածներ, մի քանիսը հայտնաբերվել են, պարզվել է՝ շրջափակման մեջ են ընկել, թաքնվել են անտառներում և կարողացել են շրջափակումից դուրս գալ:
Նա նշում է բազմաթիվ եզդի կամավորականներ կան, որ մինչև եզդիական ջոկատների կազմավորումը իրենք գյուղի ջոկատների և ընկերների հետ միասին գնացել են ռազմաճակատ: Այժմ միայն եզդիներից կազմված եր-կու կամավորական ջոկատ է ստեղծվել՝ 53 և մոտ 50 հոգանոց կազմով, որոնց թիվը դեռ ավելանում է, առաջին ջոկատը կրում էր Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի անունը: Նրանք համառ մարտերից նոր են վերադարձել, այժմ մյուս ջոկատը զորավարժությունների է մասնակցում, որպեսզի մեկնի պատերազմ:
Սայիդ Ավդալյանը նշում է, որ Հայաստանի և սփյուռքի եզդիական համայնքները Հայաստանին և Արցախին օգ-նել են նյութական օժանդակությամբ, մեքենաներ են նվիրաբերել: Մասնակցում են նաև Եվրոպայում հայերի կողմից իրականացվող բողոքի ակցիաներին, մասնակցողները հիմնականում Հայաստանից գնացած եզդիներ են, որոնց պապերը այստեղ են թաղված․ այս հողը նաև նրանց համար սուրբ է։ Հայաստանից դուրս գտնվելով՝ նրանք Հայաստանը չեն մոռանում: