Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ. Նա մեղադրում է Հայաստանին

Լեռնային Ղարաբաղում ականապատ քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25 տոկոս, հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Վերջին փուլում մեզ փոխանցված ականապատ քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%: Եվ այստեղ էլ հայկական կողմը ցուցաբերում է իր ոչ անկեղծությունը։

Մենք չենք կարող վտանգել մարդկանց կյանքը։ Այդ պատճառով ազատագրված տարածքներում ՝ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում,

աշխատանքներ են տարվում ականազերծման և միաժամանակ ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ»,-հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика