Ադրբեջանին հաջողվեց համոզել Հայաստանին ճանապարհ բացելու անխուսափելիության մեջ (Հայաստանով Նախիջևան): Ավելի վաղ Հայաստանը դեմ էր մայրուղու բացմանը, բայց մենք կարողացանք համոզել, որ դա անխուսափելի է, և նրանք համաձայն են։
Այսպիսով, կա հետևողականություն: Այժմ մենք քննարկում ենք այդ միջանցքների իրավական ռեժիմը, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքը, որն Ադրբեջանով անցնում է Հայաստան, իսկ հետո՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։
Մենք դեռ որոշ չլուծված խնդիրներ ունենք»,- ասել է Ալիևը իսպանական El Pais-ին տված հարցազրույցում։Ալիևը պնդում է, թե Հայաստանն ընդունում է այն փաստը, որ միջանցքի բացումը պետք է տեղի ունենա։
«Կարծում եմ՝ երկու երկրներն էլ համաձայն են, որ դա պետք է տեղի ունենա, և, ի դեպ, նախագահ Պուտինի նախաձեռնությամբ անցյալ ամիս Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ մենք հռչակագիր ընդունեցինք, որտեղ բացահայտ խոսվում էր հաղորդակցությունների բացման մասին։
Եվ այդպես էլ կլինի։ Ի դեպ, օդային տարածքն արդեն ակտիվացել է։ Այժմ Ադրբեջանի ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Նախիջևան, սկսել է անցնել Հայաստանի օդային տարածքով»,- ասել է Ալիևը։