«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Կարո Խաչիկյանը։
– Ֆրանսիական Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը և կոչ է արել Ֆրանսի-ային իշխանություններին նույնը անել: Ձեր կարծիքով՝ այս գործընթացը որքանո՞վ կարող է տարածվել ամբողջ Ֆրանսիայի վրա, և ի՞նչ աշխատանքի արդյունքում հասաք այս որոշմանը:
– Նախ և առաջ, հնարավոր չէ, որ ֆրանսիական որևէ քաղաք ճանաչի Արցախի անկախությունը, դա մեր մաղ-թանքն է, որ արտացոլվել է քաղաքային խորհրդի որոշման մեջ, որը կայացվել է միաձայն: Այսինքն` մենք մաղ-թում ենք, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը: Փորձում ենք մի քանի ուրիշ քաղաքների էլ հա-մոզել, որ նույն քայլն անեն:
– Արցախի ճանաչման գործընթացը Ֆրանսիայի կողմից որքանո՞վ է հնարավոր այս փուլում, այստեղ ի՞նչ աշխատանք ունի անելու հայկական Սփյուռքը:
– Ֆրանսիայի այն քաղաքները, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչներն ընտրված են քաղաքային իշխանութ-յունների մեջ, կփորձենք համոզել իրենց ևս: Ամեն ինչ պատրաստել ենք, որպեսզի մեր գրածը քվեարկվի զանա-զան քաղաքների տեղական իշխանությունների կողմից:Այն, ինչ արեց մեր Ալֆորվիլ քաղաքը, մինչև ամբողջ աշ-խարհի ծայրը իմացան,և մենք էլ իմացանք,որ աշխարհի բազմաթիվ քաղաքներ ցանկանում են նույն մոտեցումն ունենալ, նույն աշխատանքն անել: Իհարկե, հեշտ չի, բայց պետք է փորձենք: Մենք կապի մեջ ենք տարբեր քա-ղաքների քաղաքապետների, տարբեր պատգամավորների հետ, փորձում ենք համոզել, որ Արցախի անկախութ-յան ճանաչման կոչին միանան: Ալֆորվիլում երեք փոխքաղաքապետ ենք, և շատերը մեր քաղաքը փոքր Հայաս-տան են կոչում Ֆրանսիայում, նույնիսկ Եվրոպայում: Պատճառն այն է, որ Ալֆորվիլի 45 հազար բնակչությունից 7-8 հազարը հայեր են: Այնպես որ, մենք այստեղ բավական ուժ ունենք, ընտրությունների ժամանակ հնարավոր չէ, որ առանց հայերի թեկնածուները ձայն ունենան: Հիմա ես ոչ միայն Ալֆորվիլի 3-րդ փոխքաղաքապետի գլ-խարկն եմ դնում, այլ նաև ՀՅԴ Ալֆորվիլի պատասխանատու գլխարկը: 1965 թվականից սկսած մենք ներկա ենք Ալֆորվիլի քաղաքային խորհրդի մեջ: Հետևաբար` մեր աշխատանքը տարիներ շարունակ արել ու անում ենք: Արդեն մի քանի տարի է, որ դա արդյունք է տալիս: Մեր քաղաքապետը շատ հայասեր է: Նա դրանից առաջ պատգամավոր է եղել, սենատոր:
– Ալֆորվիլի հայ համայնքն այս օրերին միասնակա՞ն է:
– Իհարկե, միասնական է: Եթե միասնական չլինենք այս հարցերում, ամեն ինչ ավարտված կարելի է համարել: Մենք երեք փոխքաղաքապետ ենք, և երեքս նույն կուսակցության անդամ չենք, ունեցել ենք մի քանի խնդիրներ, բայց Արցախի ու Հայաստանի վերաբերյալ հարցերում մեր խոսքը միասնական է:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ֆրանսիայի իշխանությունների դիրքորոշումը Հայաստանի ու Արցախի վերաբերյալ:
– Ֆրանսիայի իշխանությունների մասին կարելի է երկու բան ասել. Նախ՝ մեզ համար բավարար չէ Ֆրանսիայի իշխանությունների մոտեցումը, մենք ակնկալում ենք,որ Ֆրանսիան կլինի առաջին երկիրը, որը կճանաչի Արցա-խի Հանրապետության անկախությունը: Միաժամանակ, Ֆրանսիան միակ երկիրն է, որի նախագահ Մակրոնը այդքան հեռու գնաց իր հայամետությամբ: Նա հստակ հայտարարեց, որ հարձակվող կողմը Ադրբեջանն է, հըս-տակ ասաց, որ Թուրքիան ջիհադիստների, ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան: Մենք գիտենք, որ Ֆրան-սիայի իշխանությունները մեզ հետ են, բայց վերջին և ամենակարևոր քայլը, որ սպասում ենք՝ այն է, որ վերջա-պես ճանաչի Արցախի անկախությունը: