Արցախում ծառայող զինվորներից մեկը իր ֆեյբուքյան էջում գրառում է արել իրեն և նրա
զինակից շատ զինվորներին հուզող խնդրի շուրջ, որը կոչվում է
«Զինվորի վրա փող աշխատել»:
«Զորամասերում գործող խանութներում ամեն ինչ շատ ավելի թանկ է, քան սովորական խանութներում:
Զինվորի համար անհրաժեշտություն համարվող ամենաէժան ծխախոտը Արցախի զորամասերում
վաճառում են 380-400 դրամ:
10 տուփ ծխախոտի համար զինվորը վճարում է 4300 դրամ, որը հազիվ հերիքում է 7 օրվա:
Կոպիտ հաշվարկներով զինվորը մեկ ամսվա ընթացքում միայն ծխախոտի վրա ծախսում է
17 200 դրամ, և դա այն դեպքում, երբ պետությունից ստանում է ամսական ընդամենը 3400 դրամ:
1000 դրամանոց լիցքավորման քարտի դիմաց զինվորը վճարում է 1100 դրամ, 500 դրամանոցի համար՝ 550 դրամ:
Ու այսքանից հետո, երբ զինվորը հարցրել է, թե ինչու է այդքան թանկ, վաճառողը պատասխանել է.
«Կարող ա Ղարաբաղ ծելեկոմ ես եկել»:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն