Համացանցում շրջանառվում են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի խանութներից մեկում (սուպերմարկետ) վաճառվող Ադրբեջանում արտադրված «Նաշարաբի»-ի նկարները և տեսանյութը։ Ընդ որում, ինչպես երևում է նկարից, կպչուն պիտակը փակցված է հենց արտադրող երկրի անվան վրա։
Հավանաբար վաճառողները դրանով նպատակ են հետապնդել շահույթ ստանալ` հայերիս վրա թշնամական պետության արտադրանքը գաղտնի վաճառելով։ Այս իրավիճակից լավագույն ելքը կլինի ուղիղ եթերով այս ողջ ապրանքը թափելը` պարտավորությամբ, որ այլևս երբեք իրենց խանութում թշնամու արտադրանք չի վաճառվելու։
Արդյո՞ք ծովագյուղցին կանի այս քայլը` վեր դասելով հայրենիքն ու իր պատիվը ֆինանսական եկամուտից։ Ժամանակը ցույց կտա։