Լավ հիշողությունը, ուշադրության կենտրոնացումը, ուղեղի ակտիվ աշխատանքը չափազանց կարևոր են երեխայի լիարժեք զարգացման համար:
Ապահովելով երեխայի օրգանիզմը անհրաժեշտ վիտամիններով և միներալներով, մենք կկարողանանք ակտիվացնել ճանաչողական գործընթացները, լավացնել մտավոր գործունեությունը:Այս 11 մթերքներն անհրաժեշտ են երեխայի լիարժեք զարգացման համար:
Ձուկ
Օգտկար են ծովային յուղալի ձկնատեսակները, որոնք պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը, դրանով իսկ դրական ազդեցություն գործելով ուղեղի և անոթների վրա, ինչպես նաև պաշտպանում են ուղեղի նյարդային բջիջները: Բացի այդ ձուկը պարունակում է յոդ, ֆոսֆոր:
Ձու
Ձուն պարունակում է բոլոր անհրաժեշտ ամինաթթուները, որոնք պահանջվում են գլուղեղի լավ աշխատանքի համար: Ձվի օգտագործումը խթանում է երեխաների աճը:
Ձուն պարունակում է նիացին, որը լավացնում է հիշողությունը:
Սխտոր
Սխտորը ակտիվացնում է արյան շրջնառությունը, ուղեղին թթվածին է տալիս, պաշտպանում է ինֆեկցիաներից:
Կարմիր խաղող
Կարմիր խաղողը համարվում է բնական հակաօքսիդանտ, որը օգնում է ուղեղին պահպանել և մշակել ստացված տեղեկատվությունը:
Բրոկոլի
Բրոկոլին լավացնում է ուղեղի գործունեությունը, ուղեղի ակտիվությունը, խթանում է նյարդային համակարգի աշխատանքը, կարգավորում է քունը:
Լոբի
Լոբին երեխայի տալիս է էներգրակ , պարունակում է ֆոլաթթու, В12 և В 6 վիտամիններ, լավացնում է հիշողությունը:
Լոլիկ
Լոլիկը պարունակում է լիկոպին, որը համարվում է ամենահզոր հակաօքսիդանտներից մեկը, պաշտպանում է նյարդային բջիջների թաղաթը, Լիկոպինի օգտակար հատկությունները պահպանվում են ջերմային մշակման դեպքում: Լոլիկը պարունակում է РР վիտամին, որը կարգավորում է նյութափոխանակությունը, նյարային համակարգի աշխատանքը, լավացնում է տեսողությունը, մարսողությունը, արյան շրջանառությունը:
Կիտրոն
Կիտրոնը բարերար ազդեցություն ունի նյարդային համակարգի վրա, օգնում է ուղեղին աշխատել հանգիստ ռեժիմում, լավացնում է հիշողությունը և ուշադրությունը:
Ընկույզ
Օրական 5 հատ ընկույզը բավարար կլինի Օմեգա -3 –ի պաշարը լրացնելու համար:
Ընկույզը օգնում է կենտրոնացնել ուշադրությունը, խթանում է մտավոր գործունեությունը:
Մեղր
Մեղրը օգտակար միկրոտարրերի աղբյուր է, որը խթանում է երեխաների մտավոր զարգացումը: Մեղրը լավացնում հիշողությունը, ունի նաև հանգստացնող հատկություն:
Ջուր
Մարդու ուղեղը 90%-ով կազմված է ջրից, հետևաբար ջրազրկումը վտանգավոր է նրա համար: Գիտնականները պարզել ե, որ եթե երեխան բավարար չափով ջուր է խմում, նա ավելի կենտրոնացած է: