Մի անգամ այս ընտանիքի լավ ընկերը զանգահարեց և հայտնեց, որ շուտով Հռոմի Պապը լինելու է իրենց քաղաքում: Նա խնդրում էր շտապ գնալ քաղաքի կենտրոնում գտնվող հրապարակ: Ընկերը ցանկանում էր, որպեսզի նրանց դուստրը հանդիպի Հռոմի Պապին:
Նա համոզված էր, Հոոմի Պապի հետ հանդիպումը կօգնի երեխային:Երբ նրանք հասան հրապարակ, ասեղ գցելու տեղ չկար և ոչ մի կերպ հնարավոր չէր լինի մոտենալ Պապին: Բացի այդ, երեխայի վիճակը մարդաշատ վայրում կարող էր վատանալ:
Նրանք փորձեցին որքան հնարավոր է մոտենալ այն վայրին, որտեղով անցնելու էր Հռոի Պապի ավտոմեքենան:Երբ հայրը նկատեց մոտեցող ավտոմեքենան, նա երեխային այնքան բարձրացրեց, որպեսզի կարողանար գրավել թիկնապահների ուշադրությունը, որոնց մեջ էլ գտվում էր իր լավ ընկերը: Նա նկատեց երեխային և խնդրեց մոտեցնել վերջինիս:
Մարդիկ ձեռքերի վրա փոխանցեցին երեխային: Հազարավոր մարդկանց աչքի առջև Պապը համբուրեց երեխայի գլուխը: Ծնողները հուզված էին, նրանք այդ պահին ողջ հոգով աղոթում էին:
Այդ օրն անցավ պատմության գիրկը, սակայն անհետևանք չեղավ այս ընտանիքի համար: Երբ վեց շաբաթ անց նրանք կրկին երեխային տարան հետազոտման, պարզվեց, որ ուռուցքի չափերը զգալիորեն փոքրացել են և երեխայի մոտ նկատելի է դրական դինամիկա:
Բժիշկները, չնայած, որ անսահման ուրախ էին երեխայի ու նրա ընտանիքի համար, դժվարանում էին բացատրել դրական տեղաշարժը: Իսկ աղջկա ծնողները գիտեին դրա բացատրությունը՝ Աստծո հրաշագործ ուժը: