Փառք քեզ Տեր Աստված մեր, որ այս շաբաթը ևս խաղաղությամբ ու անվտանգ անցկացրինք, միշտ քո պաշտպանիչ հովհանին ունենալով մեզ վրա։
Ո՜վ Տեր, շաբաթվա ընթացքում գործած բոլոր հանցանքներս ու մեղքերս ների՛ր ու շնորհ արա, որ վաղը նոր շաբաթվա սկզբի հետ, նոր էջ բացեմ կյանքիս մեջ, ուր ավելի քիչ լինեն սխալներս ու մեղքերս։
Վաղը բացվող նոր շաբաթվա հետ իմ ամբողջ կյանքս քեզ կհանձնեմ, ո՜վ Հզոր Աստված, որպեսզի քո Լույսիդ առաջնորդությամբ ընթանամ այս աշխարհի խավարի մեջով ու հասնեմ Հավիտենական Արքայությանդ։
Ամեն