Մարդկային կյանքի տարբեր ոլորտներում աղոթքի ազդեցությունը անգնահատելի է:Վերին ուժերին ուղղված խնդրանքը կօգնի գործերի հաջող ավարտին և հաջողության հասնել աշխատանքում:Հաճախակի մեծ խնդիրները ստիպում են կարծել,թե կյանքում սկսել է սև գիծ,իսկ երջանկությունը երես է դարձրել մեզնից:
Իհարկե հաջողության առաջին բանալին դա դրական տրամադրվածությունն է,սակայն աղոթքը նույնպես ավելորդ չի լինի: Դժվար իրավիճակում վերին ուժերին դիմելը կօգնի աշխատանքի հաջողությանը:
Աղոթք աշխատանքից առաջ
Օրը պետք է սկսել լավ տրամադրությամբ և այս աղոթքով:
Հիսուս Քրիստոս Աստծո որդի, հույսս քո օգնությունն է:
Պաշտպանիր չարից և անհաջողությունից,օգնիր դժվար պահին,օգնիր հաջողությամբ կատարել իմ աշխատանքը:
ԱՄԵՆ
Աղոթք աշխատանքն ավարտելուց հետո
Աշխատանքը ավարտելուց հետո պետք է անպայման շնորհակալություն հայտնել վերին ուժերին:
Հիսուս Քրիստոս շնորհակալ եմ ամբողջ օրվա օգնության համար:
Թո՛ղ, որ ամեն օր լինեմ Քո հովանավորության ներքո:
ԱՄԵՆ
3 անգամ խաչակնքվեք և գնացեք տուն:
Գործերի հաջողության աղոթք
Աղոթքի այս բառերը օգնում են իրագործել նպատակներն ու հաջողությամբ ավարտել ձեռնարկած գերծը:Աղոթքի ազդեցությունը և Ձեր ջանքերը կնպաստեն,որ հաջողությամբ հասնեք նպատակին:
«Աստվա՛ծ իմ,Քո տնօրինության տակ է իմ ողջ կյանքը, և ես հավատում եմ Քո օգնությանն ու օրհնությանը:
Հաջողություն տուր ինձ՝ Աստծո ծառայիս(անունը):
Խնդրում եմ երկնքի արքային հպվել իմ ճակատագրին և այն ուղղորդել հաջողության ճանապարհով,որպեսզի իմ կյանքը գերագույն իմաստ ձեռք բերի,որ գործերս միշտ հաջողությամբ պսակվեն,որ խոչընդոտների չհանդիպեմ:
ԱՄԵՆ
Եթե Դուք անկեղծ էիք աղոթելիս,ապա վերին ուժերը անպայման կլսեն այն: