Մեզնից ո՞վ չի չարանա զուգընկերոջ վրա՝ այն դեպքում, երբ դեռ նախորդ օրը պայմանավորվենք միասին ժամանակ անցկացնել, գնալ կինոթատրոն, բայց այդ օրը նա այլևս ի վիճակի չլինի և չուզենա ոչ մի տեղ գնալ:Մեծ Բրիտանիայից Նատալի Ուիվերը իր վիրավորանքը արտահայտեց ստեղծագործաբար և որոշեց զվարճանալ:
Նրա ընկերը՝ Սթիվեն Հոլլը վերադարձավ տուն առավոտյան ժամը 6-ին և ամբողջ օրը հանգստացավ բուռն գիշերվանից հետո:Նատալին որոշեց վերածել բրուտալ ընկերոջը իսկական «քնած դշխուհու»՝ օգտագործելով իր կոսմետիկ ողջ զինանոցը և չմոռանալով անգամ եղունգների լաքի և արհեստական թարթիչների մասին:
« Ես միշտ նրան ասել եմ, որ նրան շատ կսազեր աղջիկ լինել, այնպես որ, որոշեցի փորձել, թե ինչ կստացվի», — պատմում է Նատալին:
«Ես ձանձրանում էի և որոշեցի վրեժ լուծել», — խոստովանում է Նատալին:
Սթիվենը արթնացավ պատահաբար սեփական եղունգներով իրեն ճանկռելուց: Սկզբից զարմացավ, բայց հետո խոստովանեց, որ իրենից «իսկական գեղեցկուհի է ստացվել»: