Newsner-ը պատմում է Կիրստեն Մայլզ անունով 22-ամյա դայակի մասին։ Մի քանի շաբաթ նա հետևում էր Ռասկոների ընտանիքի 3 երեխաներին։
Երբ հանկարծ աղջիկներից մեկի կյանքին վտանգ էր սպառնում, դայակը մի շատ լուրջ որոշում կայացրեց։
Որոշում, որի համար Ռասկոների ընտանիքը հավերժ երախտապարտ կլինի Կիրստենին։
Կիրստեն Մայլզը 22-ամյա ուսանողուհի է Նյու Ջերսիից, ում անհրաժեշտ էր աշխատանք ուսանողական կարիքները հոգալու համար։
Ընկերներից մեկի միջոցով ծանոթացավ Ռասկոների ընտանիքի հետ և միանգամից անցավ աշխատանքի նրանց ընտանիքում։
Նա միանգամից ընկերացավ այս ընտանիքի բոլոր երեխաների հետ, հատկապես կրտսեր աղջկա՝ Տալիի հետ։Շուտով պարզվեց, որ 9-ամսեկան աղջիկը հազվագյուտ հիվանդություն ունի լյարդի հետ կապված։
Երբ բժիշկները հայտնեցին, որ Տալիին անհրաժեշտ է նոր լյարդ, Կիրստենը առանց 1 վայրկյան տատանվելու, առաջարկեց իր լյարդը։
Երեխայի ծնողները բացատրում էին նրան, որ տալ լյարդից մի մաս շատ վտանգավոր է, քանի որ այն նման չէ արյուն հանձնելու, այն իր մեջ մի շարք առողջական ռիսկեր է պարունակում։
Բայց մեր սիրելի դայակը հաստատակամ էր և հայտարարություն տվեց դոնոր դառնալու համար։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ նա համապատասխանում է այդ վիրահատության համար։
Ի վերջո Կիրստենը և Տալին միասին մտան վիրահատարան, որտեղ վիրահատությունը տևեց 14 ժամ։Հաջող վիրահատությունից հետո, Կիրստենը մնաց հիվանդանոցում 5օր, իսկ փոքրիկ Տալլին՝ 9օր։
Բարեբախտաբար երկուսն էլ շատ արագ վերականգնվեցին։Հիմա նա լիարժեք երեխա է։ Բոլորի պես վազվզում է բակում, խաղում և այլն։
Կիսվեք այս նյութով Ձեր ընկերների և հարազատների հետ։