Էբոնի Ստիվենսոնը շատ հետաքրքիր պատմության հերոսուհի է դարձել:Նա ընդամենը 18 տարեկան էր, երբ գանգատվելով մեջքի ուժեղ ցավից՝ որոշեց շուտ պառկել քնելու:
Նա նույնիսկ չէր էլ կարող մտածել, որ 3 օր անց կհայտնվի հիվանդանոցում, այն էլ երեխայի գրկած:Էբոնին չէր կարողանում հավատալ, որ աղջիկ է ունեցել, քանի որ չգիտեր, որ հղի է:
Թե ինչպես և ինչի համար է նա հայտնվել հիվանդանոցում, պատմել է մայրը:
Սենյակ գնալուց առաջ՝ Էբոնին լոգարան էր մտել և կորցրել գիտակցությունը:Մայրը շտապօգնություն էր կանչել, իսկ երբ բժիշկը սկսել էր հարցեր տալ, թե հղիության որ շաբաթում է գտնվում աղջիկը,
նա ուղղակի չէր կարողացել խոսել, քանի որ նույնիսկ մտքով չէր անցնում, որ տատիկ է դառնալու:
Շաւոտվ Էբոնիին տեղափոխեցին հիվանդանոց և բժշկական կոմայի օգտագործման միջոցով ծնվեց առողջ երեխա:Էբոնին վստահ էր, որ սխալմունք է տեղի ունեցել և երեխան իրենը չէ, այդ պատճառով էլ, երբ ուշքի եկավ, խնդրեց երեխային հեռու տանել իրենից:
Սակայն բժիշկները հավատացրեցին նրան, որ ոչ ոք չի սխալվել, և այժմ նա երիտասարդ մայրիկ է:
Բժիշկներն ասում են, որ հղիությունը նկատելի չի եղել երեխայի դիրքի պատճառով:Էբոնին ոչինչ չի պատմել երեխայի հոր մասին, իսկ աղջնակին անվանել են Մելոդի: