Աղջիկը մտածում էր, թե ընկերոջ հետ ուղղակի կինո է գնում․ Նրա մտքով անգամ չէր անցնում, թե ինչ է իրեն սպասվում․․․

Թվում է, թե սիրելի կնոջն ամուսնության առաջարկություն անելն այնքան էլ բարդ գործ չէ:

Փոքր տուփի մեջ մատանի, ընթրիք՝ ռեստորանում, և վերջ: Սակայն նման մոտեցումը բավականին ձանձրալի է, այնպես չէ՞:Այդ ռոմանտիկ պահը պիտի հավերժ մնա ապագա կնոջ և ամունու հիշողություններում: Եվ դրա համար արժե ջանքեր գործադրել:

Ավստրալիացի երիտասարդը երկար ժամանակ էր մտածել, թե ինչպես է սիրելիին առաջարկություն անելու: Նրանք հանդիպում էին արդեն շուրջ 7  տարի, և հարաբերությունները լրջացնելու ֆազան երիտասարդը ցանկանում էր յուրահատուկ դարձնել: Նա նախապես պատրաստել էր Magic խմբի «Rude» երգի ներքո հոլովակ:

Երբ ամեն ինչ պատրաստ էր, խորամանկ երիտասարդն ընկերուհու և մի քանի մտերիմների հետ գնաց կինո, իբր թե սովորական ժամադրության:

Անհրաժեշտ պահին մտահղացման հեղինակը գնաց «պետքարան», և բարդ պլանը սկսվեց իրականանալ: Ամեն ինչ շատ լավ ստացվեց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика