Համաշխարհային պրակտիկայում բոլոր խոշոր արտադրողները իրենց արտադրանքի համար ունեն այսպես կոչված «սթրես-թեստ», երբ ապրանքը ենթարկվում է այն բանի, ինչի համար նախատեսված չէ: Դա բոնուսներ է բերում ապրանքանիշերին, բայց երբեմն սպառողները իրենք են կազմակերպում նման թեստեր: Terin Elise- ի և վառ կարմիր շրթներկների դեպքում ամեն ինչ տեղի է ունեցել շատ արագ և, հետևաբար, անսպասելի:
Մի աղջիկ մեքենայով երփևեկում է Չիկագոյում, երբ հանկարծ հարվածում են նրան․ Այդ պահին նա դեմքով կպնում է անվտանգության բարձիկին։
Վթարի հետևանքով փոքրիկ մեքենան բավականին վնասվել էր, բայց անվտանգության ժամանակակից համակարգերի ծնորհիվ վարորդը չէր տուժել: Եվ եթե այդպես է, ապա, ինչպես 21-րդ դարի յուրաքանչյուր մարդ, վարորդ-աղջիկը ևս առաջին հերթին տեղադրեց վթարի լուսանկարները համացանցում։
«Եթե որևէ մեկին հետաքրքրում է, թե որքան լավ է JeffreeStar շրթնաներկը, ապա ասեմ, որ ես ավտովթարի էի ենթարկվել և անվտանգության բարձիկի վրա արտատպվել է շրթներկը, իսկ դեմքս չի վնասվել»:
Ճիշտ է՝ վարորդը ոչ մի վնասվածք չէր ստացել, կարխես մտածված համբուրած լիներ անվտանգության բարձիկը․․․Վարորդ աղջկան և վթարված մեքենան կարելի էր ընդգրկել այդ շրթներկի գովազդում։
Նրա տեղադրած լուսանկարները արագորեն դարձավ վիրուսային։ Այդպես էլ սպասելի էր՝ չէ՞ որ ոչ բոլորը կարող էին ավտովթարից հետո այդպիսի լուսանկարներ հրապարակել և դրա հետ մեկտեղ նշել շրթներկի հիանալի հատկությունների մասին։ Դրանից հետո այդ շրփներկ արտադրող ընկերությունը առաջարկեց աղջկան նորից, արդեն արհեստական, ձևով կազմակերպել այդպիսի ավտովթար և գովազդել իրենց բրենդը, ինչին վարորդ աղջիկը բնականաբար չհամաձայնեց։ Վերադառնալով տուն ՝ աղջիկը հասկացավ, թե որքան մոտ է եղել վտանգին։Այս ամենից հետո նա միշտ օգտագործում է միայն այդ բրենդի շրփներկը․․․