Նա բարեխիղճ է և որոշել է գաջետը տիրոջը վերադարձնել: Ուստի սկսել է տեղեկություն փնտրել տիրոջ մասին, որպեսզի նրա հետ կապվի, և այն, ինչ տեսել է, ցնցել է նրան…
Բառացիորեն մի քանի վայրկյանում աղջիկը սմարթֆոնի տիրոջ մասին իմացել է գործնականում ամեն ինչ՝ անունը, նրա ընկերների անունները, մեծ քանակությամբ անձնական տեղեկություն: Նա նաև կկարողանար հեշտությամբ պարզել փոստի և սոցցանցերի էջերի գաղտնաբառերը, եթե ցանկություն ունենար:
Հեռախոսը զանգել է և հետո բարեհաջող վերադարձվել տիրուհուն, բայց այն գտած աղջիկը երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ: Դրանից հետո նա փոստ է հրապարակել Twitter-ում, որում մարդկանց կոչ է արել պատասխանատվությամբ վերաբերվել իրենց հեռախոսների տեղեկությանը:
Եթե հանկարծ ձեր հեռախոսն ընկնի չարակամի ձեռքը, նա ձեր մասին ամեն ինչ կիմանա: Ձեզ ապահովագրելու համար հետևեք այս ուղեցույցին՝
1. Հեռախոսում ձեր բանկային քարտերի փին-կոդերով և համարներով նշումներ մի պահեք:
2. Բարդ գաղտնաբառեր դրեք սոցցանցերի էջերի համար և դուրս եկեք էջերից, եթե գիտեք, որ պետք է հեռախոսը թողնեք սպորտդահլիճի դարակում կամ նման վայրում:
3. Հավելվածներ ներբեռնեք, որոնք արգելափակում են հասանելիությունը լուսանկարներին, տեսանյութերին և տեքստային տեղեկությանը:
4. Արխիվատոր ներբեռնեք, արխիվացրեք անհրաժեշտ ֆայլերը և թղթապանակի վրա բարդ գաղտնաբառ դրեք:
5. Եվ ամենագլխավորը՝ ձեր սմարթֆոնի վրա բարդ գաղտնաբառ դրեք: