Ես ու ամուսինս 25 տարի առաջ քաղաք տեղոփոխվեցինք: Մենք ոչինչ չունեինք, միայն մի ճամպրուկ, որի մեջ մեր առօրյա հագուստն էր:
Շատ դժվարությունների միջով ենք անցել, բայց այսօր ունենք մեր 3 սենյականոց բնակարանը, մեքենա, և ամենակարևորը՝ երկու որդի: Մենք հանուն նրանց միշտ ամեն ինչի պատրաստ ենք եղել, ոչինչ չենք խնայել, կարծում էինք, որ նրան գնահատում են այդ ամենը:
Որդիներս երկուսն էլ լավ էին սովորում դպրոցում, ավարտելուց հետո ընդունվեցին համալսարան: Ես ու ամուսինս սկսեցինք ավելի շատ աշխատել, որ վճարենք նրանց ուսման վարձը:
Միշտ աջակցել ենք մեր տղաներին ամեն հարցում: Ես զգում էի, որ երկուսն էլ ընկերուհի ունեն, նրանց փորձում էի ավելի շատ գումար տալ, որ իրենց ոչ մի դեպքում վատ չզգան:Որդիներս ավարտեցին համալսարանը, մի օր էլ ամուսնությունից խոսք գնաց, երբ ես ասացի.
—Այնքան եմ զգում փոքր երեխաների կարիք, մեր տանը կա նրանց պակասը, ե՞րբ պիտի ամուսնանաք և երեխաներ ունենաք:
Ինչին ավագ որդիս պատասխանեց.
—Ես երբեք երեխա չեմ ունենա, չեմ ուզում, որ նրանք էլ ինձ նման աղքատության մեջ մեծանան:
Ասել, որ իմ սիրտը կոտրված է, նշանակում է լռել…Ես ուղղակի խոսքեր չունեմ: Մի՞թե ոչ ամենաթանկարժեք հագուստ կրելը նշանակում է աղքատության մեջ ապրել:
Ինձ համար դա շատ ցավալի է…Երևի որդիս չգիտի, թե ովքեր են իսկական աղքատները, նրա փոխարեն շատերը կերազեին հայտնվել…