Ուտեստը շատ հեշտ է պատրաստվում, պարզ բաղադրիչներից։ Համեղ ու գեղեցիկ է ստացվում։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
միս՝ 500գ
սոխ՝ 1 գլուխ
գազար՝ 1 հատ
կարտոֆիլ՝ 5 հատ
ջուր՝ 700մլ
համեմունքներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ․
Սկզբում խմոր պատրաստել․ հարել 1 ձու՝ ավելացնելով 1թ․գ․ աղ, 1ճ․գ․ ձեթ և մի բաժակ սառը ջուր, նաև մոտ 2 բաժակ ալյուր։ Պիտի ձիգ խմոր ստացվի։Դրանից հետո տապակել միսը՝ քիչ քանակությամբ ձեթի մեջ, ավելացնել կտրատած սոխն ու գազարը։Տապակել միասին, ավելացնել կտրատած կարտոֆիլը, համեմունքներ և խառնել։ Ավելացնել ջուրը։
Թողնել շատ թույլ կրակի վրա՝ փակ կափարիչի տակ։Այդ ընթացքում նախապատրաստել խմորը․ գրտնակել բարակ շերտով, կարագ քսել, ձիգ փաթաթել և կտրատել բարակ կտորների։Նախապատրաստած խմորի կտորները դնել մսի ու բանջարեղենի վրա։ Նորից ծածկել կափարիչով, մի քիչ ուժեղացնել կրակը և եփել 10-15 րոպե՝ մինչ խմորի պատրաստ լինելը։
Պատրաստի ուտեստը զարդարել թարմ, մանր կտրատած կանաչիով։
Բարի ախորժակ։