Ալեքն արթնացավ սարսափելի գլխացավով: Պատճառը երեկույթն էր, որին ինքը երեկ հրավիրված էր:
Ալեքը տանել չի կարողանում նույնիսկ ալկոհոլի հոտը, բայց երեկ այնքան էր խմել, որ չէր հիշում, թե ինչպես է հայտնվել տանը:
Բացելով աչքերը՝ տեսավ, որ մահճակալի կողքին դրված է բաժակով ջուր և 2 հաբ ասպիրին, հետո նստեց և տեսավ իր հագուստը՝ լվացած և արդուկած: Տանն անթերի մաքրություն էր:
Ալեքը խմեց դեղը և գնաց լոգարան. հայելու մեջ նայում էր իր սև ուռած աչքերին, երբ հանկարծ ներքևի անկյունում նկատեց փակցված երկտող, որի վրա կնոջ ձեռագրով գրված էր.
-Սիրելիս, ես գնացել եմ խանութ, որ մթերք գնեմ, այսօր երեկոյան ուզում եմ քո սիրած ուտեստը պատրաստել: Իսկ նախաճաշը գազօջախին է.
Սիրում եմ քեզ:
Ալեքն իսկապես չէր հասկանում, ինչպես կարող էր նման բան լինել, մի՞թե կինն իր վրա բարկացած չէ երեկվա համար: Երբ նա մտավ խոհանոց, տեսավ տաք ուտելիքն ու սուրճը, նաև նախաճաշող որդուն:
—Տղաս…ի՞նչ է եղել անցյալ գիշեր: Ինչու է մայրդ ինձ համար նախաճաշ պատրաստել, սկանդալ չի սարքել, իրեն այսքան սիրալիր է պահում…
—Դու եկար գիշերվա 3-ին, ավելի ճիշտ քեզ 3 հոգի բերեցին: Հետո մայրիկը մի կերպ հասցրեց քեզ սենյակ, իսկ երբ ուզում էր հանել տաբատդ, որ քնես, դու հրեցիր նրան և գոռացիր.
«Գնա հեռու, ես ամուսնացած եմ»:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը