2015-ի մարտին Ռիոնա Կելլի անունով կնոջը, ով այդ պահին ուներ 4 երեխա, խոցեց շատ ծանր և հազվադեպ հանդիպող հիվանդություն՝ մեջքուղեղի կաթված:
Կինն ամբողջությամբ պարալիզացվել էր, բացարձակ չէր կարողանում շարժվել: Դա Ռիոնայի կյանքում ամենամեծ հարվածն էր:
Ցավոք, պարզվեց, որ Ռիոնայի ամուսինը հուսալի մարդ չէ: Նա որոշեց լքել ընտանիքին հենց այն ժամանակ, երբ կինը հիվանդանոցում էր:
Խեղճ կինը կարծում էր, թե չի ապրի, սակայն երեխաները դարձան նրա գլխավոր շարժառիթը՝ սեփական կյանքի համար պայքարելու հարցում:
Հիվանդանոցում անցկացնելով մի քանի ամիս՝ Ռիոնան վերջապես կարողացավ վերադառնալ տուն:
Նա մի անգամից անցավ անձնական մարզիչ որոնելուն, ով կօգներ իրեն ոտքի կանգնել: Կիտն այն մարդն էր, ով շատ ժամանակ էր անցկացնում Ռիոնայի հետ, գոտեպնդում էր և ներշնչում, որ ամեն ինչ կստացվի:
Արդյունքում Ռիոնան նորից սովորեց քայլել, սակայն Կիտը դադարեց պարզապես մարզիչ լինել: Դժբախտությունը դարձավ այդ երկուսի հարաբերությունների սկիզբ:
Նրանք սիրեցին միմյանց, արդեն 1 տարի միասին են:
Երեխաները պաշտում են Կիտին, իսկ Ռիոնան հպարտությամբ հայտնում է, որ ինքն անսահման երջանիկ է, չնայած բոլոր դժվարություններին, որոնց միջով իրենք անցել են: