Սա սիրո գեղեցիկ պատմություն է, որը հեքիաթ է հիշեցնում:Գյուղացի տղան եկել էր քաղաք աշխատելու: Նա աղքատ էր ու պատրստ էր կատարելու ցանկացած աշխատանք: Նա աշխատանք գտավ շինարարական ոլորտում: Շուտով ծանոթանում է մի գեղեցիկ աղջկա հետ:
Նա ընկերասեր, բարի աղջիկ էր: Տղան սիրահարվեց նրան և ամուսնության առաջարկություն արեց:Աղջկա հայրը մեծահարուստ էր և նրա սրտով չէր աղջկա ընտրությունը:
Նրան ստիպում էր, համոզում էր հրաժարվել, սակայն տեսնելով, որ աղջիկը չի լսում իրեն՝ նրան զրկեց կարողությունից:Նրանց ամուսնությունից շատ քիչ ժամանակ անց նրանք ստիպված էին վերադառնալ գյուղ, քանի որ աշխատանքի կնքած պայմանագիրն արդեն ավարտվել էր:
Ամուսինը առավոտյան գնում էր աշխատանքի և գումար էր թողնում կնոջը՝ տան ծախսերը կատարելու:Մի անգամ կինը նրանից խնդրում է գումար՝ նոր սանր գնելու համար, բայց ամուսինը ասաց, որ չի կարող գումար տալ նույնիսկ սեփական ժամացույցը նորոգել չի կարողանում, կինն ալևս չպնդեց և ոչինչ չասաց:
Ամուսինը գնաց աշխատանքի, այդ օրը նա մի փոքր շուտ էր վերջացրել աշխատանքը, որտեղ նա հիշում է կնոջ խնդրանք և մատչելի գնով ժամացույցը նորոգելու փոխարեն վաճառում է:
Տուն վերադառնալիս նա կնոջ համար գնում է սանր և մեծ հայելի, նաև որոշ համեղ ուտելիքներ:Տուն մտնելով զարմանում է, այժմ կնոջ մազերը կարճ էին, նա վաճառել էր մազերը, որպեսզի ամուսնու ժամացույցը նորոգեին,իսկ ամուսինը վաճառել էր ժամացույցը, որ կնոջ խնդրանքը կատարեր:
Նրանք երկուսն էլ արտասվեցին հուզմունքից, նրանք համոզվեցին իրենց իսկական և անկեղծ սիրո մեջ:Տա աստված, բոլոր ընտանիքներում իշխի սերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն