Կյանքը անկանխատեսելի է:
Այո, իհարկե, մենք կարող ենք ինչ-որ բան պլանավորել, եւ հաճախ մենք կարողանում ենք արդյունքի հասնել: Սակայն մարդկանց մեծամասնությունը գիտի, որ անհնար է կանխատեսել բոլոր ճակատագրերը:
Եվ եթե խոսքը վերաբերում է սիրո հարաբերություններին, ապա մեզ սպավում է էլ ավելի մեծ անակնկալն:Մի քանի տարի շարունակ մի տղամարդու ուներ իտալացի սիրուհի: Մի անգամ նա խոստովանեց, որ նրանից երեխայի է սպասում:
Նա չէր ուզում փչացնել իր երկար տարիների ամուսնությունը: Այդ պատճառով նա սիրուհուն առաջարկեց գմալ Իտալիա,որպեսզի այնտեղ գաղտնի ծննդաբերի, փոխարենը մինչև երեխայի 18 տարին լրանալը նա գումարով պետք է աջակցի:
Կինը համաձայնում է և հարցնում, թե ինչպես պետք է իմանա, որ երեխան ծնվել է:
Որպեսզի խուսափի անհարմար իրավիճակ ստեղծելուց նա առաջարկում է նամակով տեղեկացնել և այնտեղ նշել «սպագետտի», երբ ծնվի երեխան:
Որոշ ժամանակ անց նրանք հրաժեշտ տվեցին միմյանց և գնացին Իտալիա:Եվ ահա, անցավ 9 ամիս:Մի երեկո, երբ տղամարդու տուն վերադարձավ կինը ասաց, որ ինչ-որ տարօրինակ բացիկ են ստացել:
_Շատ հետաքրքիր է: Տուր ինձ տեսնեմ,-ասում է տղամարդը
Կինը բերում է բացիկը և նա բացում ու սկսում է կարդալ: Երբ բացիկում գրավծը կարդաց նա հուզմունքին չդիմացավ և բացիկը ձեռքից ընկավ հատակին, իսկ ինքը մնաց զարմացած:
Այնտեղ գրված էր. «Սպագետտի,Սպագետտի, Սպագետտի, Սպագետտի, Սպագետտի». Երեքը կոլոլակներով, երկուսը՝ առանց: Խնդրում եմ հնարավորինս շատ սոուս ուղարկել: