Ամուսինը Իտալիա կոնֆերանսի մեկնող կնոջից կատակով իտալուհի ուզեց. Կնոջ վերադառնալուց հետո նա զղջաց, որ նման բան է խնդրել. Գիտե՞ք ինչ ասաց նրան կինը…

Կինը մեկնում էր Իտալիա՝ կոնֆերանսի:

Երբ ամուսինը նրան ուղեկցեց օդանավակայան, կինն ասաց.

-Շնորհակալություն, սիրելիս: Ի՞նչ կուզես բերեմ քեզ  Իտալիայից:Ամուսինը, ծիծաղելով,  ասաց.

— Իտալուհի:

Կոնֆերանսը ավարտվեց և կինը վերադարձավ:

Օդանավակայանում ամուսինը հետաքրքրվեց կնոջից, թե ինչպես է անցել ուղևորությունը, ապա հարցրեց.

— Դե ինչ, սիրելիս, կարծում եմ՝ չես մոռացել նվերս:

— Ի՞նչ նվեր,- զարմացավ կինը:

— Դե, այն… իտալուհուն, որ խնդրեցի քեզնից,- կրկին ծիծաղելով ասաց ամուսինը:

—Ա՜խ, դու հիշում ես… Դե, սիրելիս, ես արեցի ամենը, ինչ կարող էի…մնացել է միայն սպասել 9 ամիս, որպեսզի իմանանք իտալուհի՞ է արդյոք, թե…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика