Ամուսինը կարծում էր, որ կինն իրեն դավաճանում է:
Դրա համար էլ սպասեց, որ նա գիշերը դուրս գա տանից, թաքուն գնաց նրա հետևից և թռավ տաքսիի մեջ, որպիսի հետևի նրան:
Պարզ դարձավ, որ կինը գիշերային ակումբում է աշխատում:Տղամարդն ասում է վարորդին.
—Ուզու՞մ ես 100 դոլար աշխատել:
Վարորդն ասում է.
—Իհարկե:
Տղամարդն ասում է, որ վարոդը պիտի մտնի ակումբ, բռնի իր կնոջը և բերի նստեցնի մեքենան: Վարորդը համաձայնում է:Մի քանի րոպե անց ակումբի դուռը բացվում է, վարորդը քաշ տալով բերում է մի կնոջ, ով ոտքերով հարվածում է վարորդին և բարձր գոռում:
Վարորդը բացում է մեքենայի դուռը, աղջկան ներս գցում և ասում.
—Պահիր նրան:
Տղամարդը զարմացած նայում է և ասում.
—ԲԱՅՑ ՆԱ ԻՄ ԿԻՆԸ ՉԷ…
Վարորդն ասում է.
—Գիտեմ, ինքն իմ կինն է: Հիմա քո կնոջ հետևից էլ կգնամ: