Ամուսինը կնոջը բանտ է ուղղարկել․ Միայն, թե իմանաք պատճառը

Անգլիայի Հյուսիսային Յորքշիր կոմսությունում կնոջը 17 ժամով ձերբակալել են՝ տնային գործերում իրեն օգնելու ամուսնուն ուղղված խնդրանքից հետ։58-ամյա Վալերի Սանդերսը պնդում է, որ ամուսնուն՝ Մայքլին ընդամենը խնդրել է մի փոքր քիչ մարզվել և օգնել իրեն տնային տնտեսության հարցում։

Կնոջ խոսքով՝ այն բանից հետո, երբ իր ամուսինը ֆիթնես ակումբում մենեջերի աշխատանք է գտել, բոդի-բիլդինգով է տարվել։Վալերին ամուսնուն մի քանի անգամ խնդրել է մաքրել հետնաբակը։ Դրանից հետո նրանց տուն են եկել ոստիկանության աշխատակիցները, և տղամարդը կնոջը մեղադրել է բռնի վարքի մեջ։ Կնոջը ձերբակալել են և գործը դատարան են փոխանցել։ Սանդերսն ասել է, որ մեկ օր բանտախցում է անցկացրել՝ ինչպես իսկական հանցագործ»

«Մենք միասին այլևս ոչինչ չէինք անում։ Ես պարզապես չէր տեսնում Մայքլին։ Ես հետնաբակը մաքրելու խնդրանքով գրառում էի թողել։ Բայց նա 4 ժամ ծախսեց մեքենայի մաքրության համար։ Բնականաբար, դա վրդովեցուցիչ էր»,-ասել է կինը։Հետո տղամարդը հրաժարվել է մեղադրանքներից և դատավարություն տեղի չի ունեցել։ Այժմ Սանդերսը զաբղվում է ապահարզանի գործընթացով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика