Ամուսինը միշտ կոպտում ու անարգում էր կնոջը․ Ահա թե ինչ դաս տվեց կնոջ հայրը

Այս տղամարդը անվերջ կոպտում էր կնոջը, վիրավորում նրան, ահա թե ինչ արեց նրա հայրը, սա պետք է կարդան բոլոր տղամարդիկ: Ասում են թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը՝ ոչ։ Մի տղամարդ կար, նա շատ խելացի էր, տաղանդավոր, գեղեցիկ, բայց սարսափելի բնավորություն ուներ, եսասեր էր, ոչ ոք նրա հետ ընկերություն չէր ցանկանում անել։ Նա վիրավորում էր բոլորին, ովքեր շրջապատում էին նրան․ ծնողներին, կնոջը, երեխաներին։

Նրա ծնողները շատ էին անհանգստանում նրա վատ բնավորության պատճառով և մի օր հայրը կանչեց որդուն, նրան տվեց մուրճ և պարկով մեխ, ու ասաց․ երբ կցանկանաս ինչ որ մեկին վիրավորական բան ասել, վերցրու մուրճը և մեխ խփիր այս հին փայտե պարսպին։

Առաջին իսկ օրը նա 37 մեխ խփեց։ Անցնում էին օրեր։ Նա զգաց, որ ավելի հեշտ է վերահսկել հույզերը, քան մեխեր խփել, քանի որ մուրճը շատ ծանր էր։Այդպես նա սովորեց կառավարել իր հույզերը և եկավ հոր մոտ։ Հայրն ասաց․ Ամեն անգամ, երբ դու կկարողանաս զսպել քո զայրույթը, հանիր մեկական մեխ։ Որոշ ժամանակ անց նա հանեց բոլոր մեխերը և գնաց հոր մոտ։

Հայրը զննեց փայտե պարիսպը, որ անցքերով էր ծածկված և ասաց․ Դու լավ ես աշխատել, որդիս, բայց նայիր այս անցքերին, պարիսպն այլևս նախկինի պես հարթ չէ, նույնը տեղի է ունենում մարդկանց հետ, երբ նրանց վիրավորում ես։ Քո խոսքերը խորը հետքեր են թողնում և որքան էլ նողություն խնդրես, այս հետքերն այլևս չեն անհետանում, սպիանում են, բայց չեն անհետանում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика