Տղամարդն իրեն տուն է գցում ու կնոջն շտապեցնում․
-Շուտ արա, արագ հավաքիր ճամպրուկս։ Ուղեգիր են տվել Հարավ, մի ժամից գնացքը մեկնում է։
Կինը սուսուփուս հավաքում է ամուսնու ճամպրուկն ու ասում․
-Ախր լողագեստ չունես, այ տղա։
-Դե մի բանից կարի, էլի։ Ժամանակ չկա։
Կինը մտածում է, վերցնում մանկական գոգնոցներն ու դրանցից լողազգեստ կարում։ Տղամարդը գնում է ծովափով ու չի հասկանում՝ բանն ինչ է։ Մարդիկ հետևից էլ են նայում իրեն, դեմից էլ։ Գալիս է հյուրանոց, իր համարում լողազգեստը հանում, տեսնում՝ հետևում գրած է․
«Կերար՝ մաքրիր բերանդ»։ Շուռ է տալիս՝ դիմացից գրած է․ «Մեծացիր, մայրիկի ուրախություն»։