Ընկերուհիս ծննդաբերում էր հայտնի ծննդատներից մեկում: Ծննդաբերում էր առաջնեկին՝ ինքնուրույն: Ծնունդից առաջ երկար մտածում էր հրավիրի՞ արդյոք ամուսնուն ներկա գտնվելու ծննդաբերության ընթացքին, թե ոչ: Սակայն, որոշում է,
-Ծննդաբերենք միասին: Ամուսինը աշխատանքից շտապում է հիվանդանոց, հագնում է համապատասխան հագուստ, վազում է ծնարան, ուր ցույց է տալիս բուժքույրը: Կինը այնքան բարձր և ուժեղ է գոռում, որ նա անմիջապես բռնում է նրա ձեռքը և ցանկանում է ինքն իրեն տիրապետել, քանի որ տեսարանը նրան շատ է տանջում: Տղամարդը աչքերը փակ աղոթում է և բռնած պահում կնոջ ձեռքը:
Վերջապես երեխան ծնվում է: Ճիշտ է, հայրը զարմանում է, որ տղա է ծնվել,,,., քանի որ նրանք սպասում էին աղջկա: Նա գրկում է փոքրիկին և ցանկանում է փաթաթվել կնոջը: Կինը հանում է գլխարկը, պարզում է ձեռքերը , որպեսզի վերցնի փոքրիկին:
Եվ այդ պահին տղամարդը շոկի է ենթարկվում: Նա կյանքում առաջին անգամ էր տեսնում այդ կնոջը, որը նուրբ հայացքով նայում էր իր փոքրիկին և աչքերին չէր հավատում: Կատակերգություն: Պարզվում է, որ իր կինը այդ պահին ծննդաբերում է հարևան բաժանմունքում:
Բուժքույրը ուղղակի շփոթել էր հայրիկներին, սակայն լավ էր , որ չէր շփոթել երեխաներին: Եվ ամենակարևորը այն էր, որ այս պատմության բոլոր հերոսները հումորի զգացում ունեին: /կեղծ/-ամուսինը դառնում է կնքահայր, քանի որ, նա այնուամենայնիվ ներկա էր գտնվել այդ հրեշային տեսարանին:
Բայց , նա նաև հասցնում է ներկա գտնվել իր սեփական կնոջ ծննդաբերությանը: Իսկ ծննդաբերած անծանոթ կնոջ ամուսինը գտնվելիս է լինում խցանման մեջ, և հասնում է միայն այն ժամանակ, երբ բոլորն արդեն իրենց համապատասխան հիվանդասենյակներում էին: