Ամուսինը որոշեց բաժանվել, սակայն կնոջ տարօրինակ պահանջը գլխիվայր շուռ տվեց ամեն բան…

Տղամարդը վերադառնալով տուն, կանգնեց կնոջ դիմաց և ասաց, որ ցանկանում է բաժանվել:
Կնոջ համար սաստիկ հարված էր դա: Նա ողջ գիշեր լաց էր լինում և փորձում էր հասկանալ պատճառը:
Տղամարդը որոշել էր բաժանվել, որովհետև այլևս չէր սիրում նրան, նրա սիրտն ուրիշ կնոջ համար էր բաբախում:

Տղամարդը  կնոջը հայտնեց նաև, որ նրան է  թողնում բնակարանը,  ավտոմեքենան և  ընկերության  բաժնետոմսերի 30%-ը:

Սակայն  կինը նրան ասաց, որ իրեն ոչինչ հարկավոր չէ: Պարզապես  խնդրեց մեկ ամիս  իր կողքին լինել ու հեռանալ միայն մեկ ամիս անց, քանի որ նրանց որդին  կարևոր քննություններ պիտի հանձներ և կինը կարծում էր, որ բաժանության լուրը կխանգարի որդուն լավ հանձնել քննությունները:

Կինը խնդրեց նրան նաև ամեն առավոտ իրեն ձեռքերի վրա դուրս բերել ննջարանից և քնքուշ խոսքեր շշնջալ, ինչպես ամուսնության առաջին օրը: Եվ տղամարդը որոշեց  համբերել մեկ ամիս և տանել կնոջ այդ տարօրինակ քմահաճույքը:

Սակայն օրեցօր  տղամարդը զգում էր, որ իր մեջ  դեռ մեռած չէ սերը այդ կնոջ նկատմամբ: Հանկարծ նա հասկացավ, որ  մոռացել է ինչ գույն ունեն կնոջ աչքերը, որոնց համար նա խենթանում էր, նկատեց, որ կնոջ դեմքին կնճիռներ են հայտնվել:Փաստորեն ապրել էր նրա կողքին օտարի պես:
Երբ մեկ ամիսը մոտենում էր ավարտին տղամարդը գնաց սիրուհու մոտ և նրան հայտնեց, որ  չի ցանկանում  բաժանվել կնոջից: Նա այդ օրը շատ վաղ էր արթնացել և որոշեց սիրուհուց բաժանվելուց հետո  կնոջ համար ծաղիկներ գնել:

Նա ծաղիկներով  և լայն ժպիտով  մտավ տուն և մտածելով, որ կինը դեռ քնած է, մտավ ննջարան:
Սակայն… կինը մահացել էր քնած վիճակում:

Պարզվում է, որ կինը տառապում էր քաղցկեղով: Նա գիտեր, որ շուտով մահանալու է, և չէր ցանկանում, որ որդին երկու  հարված ստանա՝ ծնողների բաժանությունը և մոր մահը:
Նա ցանկացել էր երջանիկ մահանալ…

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика