Ամուսիններն արդեն 10 տարի միասին էին ապրում, և շրջապատի մարդիկ նրանց անթերի ընտանիք էին համարում: Սակայն ժամանակի հետ կինը սկսեց հեռվանալ ամուսնուց. նա երկար խոսում էր հեռախոսով, կատակում և ծիծաղում:
Երբ ամուսինսը հարցնում էր, թե ով էր զանգել, կինն իմիջիայլոց պատասխանում էր.
—Մայրիկիս:
Կինը հաճախ գնում էր խանութ և վերադառնում 2 ժամ անց, աշխատանքից ուշ էր գալիս տուն:
Ամուսինը հետևեց նրան և իմացավ, որ կինը սիրեկան ունի:
Շուտով պիտի լիներ կնոջ ծննդյան օրը, և ամուսինը որոշեց պատժել կնոջը: Ասաց, որ այդ օրը գնալու է գործուղման:
Նա վստահ էր, որ կինը տուն կբերի սիրեկանին, քանի որ պահարանում թաքուն պահված շամպայն էր հայտնաբերել:
Ամուսինն ասաց բոլոր բերկամներին, որ ուզում է անակնկալ անել կնոջը: Հրավիրեց կնոջ ծնողներին, քրոջն ու եղբորը՝ ընտանիքների հետ միասին:
Երեկոյան հյուրերը՝ ամուսնու գլխավորությամբ, տորթ և փուչիկներ գնած, եկան տուն:
Զգույշ բացեցին դուռը և … անակնկալը հաջողվեց: Բոլոր հրավիրվածները վեր թռան զարմանքից…զարմացան նաև կինն ու սիրեկանը…
Հաջորդ օրը նրանք ամուսնալուծության դիմում գրեցին, սակայն ամոթը, որն ապրեց կինը, երբեք չի մոռացվի:
Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfo