Այս զույգի պատմությունը սկսեց այնպես, ինչպես հեքիաթներում է լինում:
Էրիկա Մորալեսը հանդիպեց Կարլոսին: Նրանք սիրահարվեցին հենց առաջին հայացքից, չնայած նրան, որ մեկը իսպաներեն նույնիսկ մի բառ չգիտեր, իսկ մյուսը՝ անգլերեն:
Որոշ ժամանակ անց նրանք ամուսնացան՝ երազելով երեխաներ ունենալու մասին:
Բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր:
Էրիկան անհաջող հղիություններ ունեցավ, ցավի, տառապանքի և հիասթափությունների միջով անցավ, մինչ կարողացավ հասնել հաջողության:
Հենց առաջին հետազոտության ժամանակ նրանք ցնցող նորություն իմացան. կինը միանգամից չորս երեխաների մայր էր դառնալու: Դժվար է նկարագրել, թե իրենք որքան շնորհակալ էին Աստծուն: Երբ իմացան, որ մի տղա և երեք աղջիկ պիտի ծնվի, սկսեցին փոքրիկների համար անուններ ընտրել:
Որդուն որոշեցին հոր պատվին անվանել՝ Կարլոս, երկու աղջիկներին՝ Պեյսլի և Թրեյս: Իսկ երրոդ աղջկա համար այդպես էլ չէին կարողանում անուն մտածել:Երեխաները ծնվեցին հղիության յոթերորդ ամսում: Երջանիկ հայրը միջանցքում անհամբեր սպասում էր իր չորս հրաշքների հետ հանդիպմանը:
Երեխաները ծնվեցին կեսարյան հատման միջոցով: Վիրահատությունը հաջող անցավ, և բժիշկները Կարլոսին թույլ տվեցին մտնել պալատ:Տեսնելով կնոջը՝ նա շատ ամուր, բայց քնքուշ բռնեց նրա ձեռքը՝ լուռ շնորհակալություն հայտնելով իրենց հետ պատահած հրաշքի համար:
Կինը դանդաղ արթնանում էր, երբ հանկարծ չնախատեսված բան տեղի ունեցավ:Սարքերը սկսեցին բարձր ազդանշաններ արձակել՝ ստիպելով բժիշկներին և բուժքույրներին վազել պալատ: Կարլոսին խնդրեցին սպասել միջանցքում:
Էրիկան մահացավ արյուն կորցնելու հետևանքով: Բժիշկները բացատրում էին Կարլոսին, բայց նա կարծես խլացել էր ցավից, ոչինչ չէր լսում…
-Ինչպե՞ս նա կարող էր մահանալ…նա ընդամենը մի րոպե առաջ ժպտում էր ինձ…
Այդ օրը պիտի լիներ նրանց կյանքի ամենաերջանիկը, բայց ճակատագիրն այլ կերպ տնօրինեց նրանց կյանքը: