Իմ մտերիմ ծանոթը, ում հետ երկար տարիներ պահպանում ենք ընկերական հարաբերություններ, պատմեց մի հետաքրքրաշարժ պատմություն:
« Ես ու կինս 35 տարի է ամուսնացած ենք, վերջին 5 տարին միասին չենք քնում: Երկուսս էլ անկեղծորեն մտածում էինք, որ կյանքի այդ հատվածի պահանջարկը անցել է:
Եվ ահա, անսպասելի ծանոթանում եմ ինձանից մի տաս տարի երիտասարդ կնոջ հետ, այդ ժամանակ այնպիսի կրքեր են ի հայտ գալիս:Ոչ ես, ոչ էլ նա չէինք պատրաստվում քանդել մեր ընտանիքները, մեզ բավական էին մեր հանդիպումները:
Իսկ հանդիպումները պարզապես հեքիաթային էին: Ես երիտասարդ ժամանակվանից այդպիսի ոգևորություն չէի տածել:Իմ կնոջ մասին ես հոգ էի տանում, այդ պատճառով էլ ամեն ինչ գաղտնի էի պահում:
Ես ջնջում էի հեռախոսիցս բոլոր զանգերն ու նամակները, որոնցով փոխանակվում էինք սիրուհուս հետ: Կինս դրա մասին գլխի չէր ընկնում:Եվ մի օր աններելի սխալ թույլ տվեցի՝ սիրուհուս նամակ գրեցի, որտեղ գրում էի մեր վերջին հանդիպման բոլոր մանրամասների մասին, սակայն ուղարկեցի այն ոչ թե սիրուհուս, այլ կնոջս: Բնականաբար, նա զանգեց և հարցրեց, թե ինչի մասին եմ խոսում:
Ես երկու վարկյան ունեի, որպիսի կայացնեի ճիշտ որոշում: Ես անմեղ ձայնով ասացի, որ մեր անցյալ գիշերվանից հետո երջանկությունից փայլում եմ և սպասում եմ շարունակության:
Եվ անջատում եմ հեռախոսը:Աշխատանքից հետո վարդերի շքեղ փունջ եմ գնում, հասնում եմ տուն և կնոջս հայտնաբերում խառնված վիճակում: Այդ ամբողջ ընթացքում նա մտածել է, թե ում հիշողությունն է վատթարացել՝ իր թե իմ:
Ես նրան առաջարկեցի կրկնել, որոշեցի, որ ջանք չեմ խնայի, եթե նա սառը պահի իրեն: Սակայն դա կրքի հրաբուխ էր, պարզվեց, կինս այդքան տարի պարզապես ամաչել է իր տարիքից:
Այնպես որ, ես ու կինս այժմ լիարժեք սիրո և փոխըմբռնման մեջ ենք ապրում: Մեր երկրորդ երիտասարդության ժամանակն է: Իսկ սիրուհուս հետ համերաշխորեն բաժանվեցինք՝ նա լիովին հասկացավ ինձ: Այնպես որ, մի ասեք, որ ամեն ինչ անցել է:
Տարիքը ընդամենը անձնագրում նշված թիվ է: »
Նյութը հրապարակման պատրաստեց info-arm.com-ը