64 ամյա բելգիացի տղամարդը մի օր իմացել է, որ իր կինը, ում հետ նրանք ապրել են 19 տարի, իրականում ի սկզբանե տղա է եղել:
Կինը թաքցրել է ամուսնուց այդ փաստը ողջ կյանքի ընթացքում: Այդ լուրն այնքան է ցնցել ամուսնուն, որ առաջին հերթին նա դաժանաբար ծեծել է կնոջը:
Տղամարդու համար ավելի մեծ շոկ էր այն, որ դրա մասին գիտեին գրեթե բոլոր մտերիմները:
Որոշ ժամանակ անց ուշքի գալով՝ տղամարդը հարցազրույց է տվել թերթերից մեկին.
—Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ինձ բռնաբարել են:
Տղամարդու երրորդ ամուսնությունն ավարտվեց հիասթափությամբ, չնայած նրան, որ ինքն այդքան տարիներ վստահ է եղել, որ գտել է իր իրական սերը…
Երրորդ կնոջ հետ ամուսնանալու պահին տղամարդն արդեն ուներ 4 երեխա, և երբ ինքը հարցրել է կնոջը, արդյոք նա ցանկանալու է երեխաներ ունենալ, կինը բացասական է պատասխանել, ինչն էլ ձեռնտու է եղել նաև ապագա ամուսնուն:
18 տարի ամեն ինչ լավ էր, միայն վերջին տարվա ընթացքում կինը սկսեց հաճախ բացակայել տանից: Ամուսնուն սկսեցին լուրեր հասնել, որ կինը հաճախում է գիշերային ակումբներ, իսկ ավելի ուշ նրան ինչ-որ մեկն ասաց, որ կինը նախկինում տղամարդ է եղել:
Ամուսինը որոշեց չհավատալ ուրիշներին և ուղիղ խոսել կնոջ հետ: Կինն անկեղծացավ և ամեն ինչ խոստովանեց: Դրանից հետո խեղճ մարդը ստիպված է եղել դիմել բժիշկի, որպիսի կարողանա կայուն պահել իր հոգեբանական վիճակը: