Նորապսակներին բոլորը նվերներ են տալիս, դրանում ոչ մի անսովոր բան չկա:
Ինչ-որ մեկը ընտրում է օգտակար մի բան, մյուսը սենտիմենտալ՝ ըստ ճաշակի:Եվ ահա Քեթի եւ Բրենդոն Գանի պատմությունը անհանական յուրահատուկ է:
Քեթին եւ Բրենդոնը 9 տարի է, ինչ ամուսնացած են, սակայն դեռեւս չեն բացել իրենց վերջին հարսանեկան նվերը:Նվերը տվել է հարսի մորաքույրը՝ Ալիսոնը:
Սպիտակ տուփին մի ծրար էր կցվան, որի վրա գրված էր «Մի բացեք մինչեւ առաջին անհամաձայնությունը» …
Նրանք որոշեցին կատարել այդ ցանկությունը եւ այն թողնել արկղի մեջ:
Անշուշտ, այդ 9 տարիների ընթացքում նրանց միջև եղել են վեճեր ու անհամաձայնություններ, ինչպես բոլոր զույգերը, բայց նրանք չեն բացել տուփը եւ բոլորովին այլ պատճառով:
Ահա, թե այդ մասին ինչ է պատմել Քեթին:«Ակնհայտ է, որ մեր 9 տարիների ընթացքում շատ տարաձայնություններ եւ վեճեր էին եղել փակված դռներից ներս:
Եղել են նաեւ մի քանի դեպքեր, երբ մենք երկուսս էլ ցանկացել ենք բաժանվել… բայց մենք երբեք չենք բացել տուփը:
Ես անկեղծորեն կարծում եմ, որ մենք չցանկացանք բացել տուփը, քանի որ այն խորհրդանշում էր մեր ձախողումը:Մի անգամ գիշերն ամեն ինչ փոխվեց: Քեթը եւ Բրենդոնը իրենց երկու երեխաներին ուղարկեցին քնելու եւ սկսեցին վայելում մի բաժակ գինի:
Զրույցը սկսվեց առաջիկա հարսանիքի մասին, որը նրանք պետք է ներկա գտնվեին:
Նրանք քննարկում էին, թե ինչ պետք է նվիրել երիտասարդ զույգի: Այդ ժամանակ Քեթին հիշեց, թե ինչպիսի նվերներն են առավել անհեթեթ տպավորություն թողել:
Տուփը դրված էր արկղի մեջ մոտ ինը տարի: Զույգը չէր վախենում էր այն բացել, կարծելով, որ ապագայում կլինի ինչ-որ դեպք և դրա կարիքն ավելի շատ կզգան:
Այնուամենայնիվ, այդ երեկո, երբ խոսում էին իրենց ընկերների առաջիկա հարսանիքի մասին, նրանք որոշեցին, որ վերջապես ժամանակն է բացել տուփը:
Տուփը բացելուն պես ներսում գտան երկու նամակ. մեկը՝ Բրենդոնին, մյուսը՝ Քեթիին և որոշակի գումար:«Գնա պիցցա, ծովախեցգետին կամ ինչ-որ բան պատրաստիր, որը երկուսիդ էլ դուր կգա», — ասված էր Քեթիի նամակի մեջ, իսկ Բրենդոնի նամակում գրված էր. «Գնա և գնիր ծաղիկներ կամ մեկ շիշ գինի».
«Այս ամբողջ ժամանակ մենք ենթադրում էինք, որ այս տուփը պարունակում է ամուսնությունը փրկելու բանալին, որը մենք, երիտասարդ սերունդը, չգիտեինք», — բացատրում է Քեթին:
Բայց իրականում այդ շատ սովորական տուփը սովորեցրեց ամուսիններին համբերություն, համակրանք եւ փոխզիջում, քանի որ նրանք կարող էին հենց առաջին իսկ հնարավորության դեպքում նրան դիմել:
Բայց նրանցպետք չէր բացել տուփը, քանի դեռ պայքարում էին, եւ նրանց ամուսնությունը իսկապես ուժեղ էր: