Ամուսինս գյուղից էր, իսկ ես քաղաքից․․․դա էր պատճառը, որ սկեսուրիս սրտով չէի․ Այժմ ստիպված եմ դիմանալ այս ամենին

Ես ու ամուսինս ծանոթացել ենք Երևանում։ Երբ առաջին անգամ գնացինք նրա տուն, զգացի, որ ծնողներին դուր չեկա։ Նրանք ցանկանում էին, որ որդին ամուսնանա գյուղից աղջկա հետ և մնա գյուղում, չնայած նրան, որ մեր ծանոթանալու պահին ամուսինս սովորել և աշխատում էր մայրաքաղաքում։

Ժամանակի հետ նրանք համակերպվեցին, որ որդին քաղաքում է ապրում։ մեր համատեղ կյանքի ընթացքում մենք այստեղ բնակարան և մեքենա գնեցինք, որդի ունեցանք։ Ամեն ինչ շատ լավ էր, ամսական 2-3 անգամ գնում էինք գյուղ, ծնողներին նվերներ և սննդամթերք տանում։

Ես նկատում էի, որ ամուսնուս ծնողները, հատկապես սկեսուրս, ինձ այդպես էլ չեն ընդունել, բայց ես ձևացնում էի, իբր ամեն ինչ լավ է, որ այդ 2-3 օրն առանց վեճերի անցնեն։ Այդպես շարունակվեց 4 տարի, երբ անսպասելի մահացավ սկեսրայրս։

Մենք սկսեցինք ավելի հաճախ գնալ գյուղ, օգնել սկեսուրիս, աջակցել հոգեբանորեն։ Անցյալ տարի ձմռանը գյուղում շատ ցուրտ էր, մենք սկեսուրիս առաջարկեցին 1-2 ամիս մնալ մեր տանը։ Նա սկսզբում չէր համաձայնվում, բայց հետո եկավ։

Անում էինք ամեն ինչ, որ սկսեսուրս շրջապատված լինի սիրով և հոգատարությամբ, միշտ հաշվի էի առնում այն փաստը, որ նա ամուսնուս մայրն է և որդուս տատիկը։ Նրա համար հագուստ էի գնում, համեղ ուտեստներ պատրաստում, իսկ նա ոչինչ չէր անում տանը, չէ որ հյուր է․․․

Արդյունքում նա մեր տանը մնաց մինչև ամառ, իսկ մի քանի օր առաջ ամուսինս հայտնեց, որ որոշել է մորը այս տարի ևս կանչել մեր տուն, բայց որ այս անգամ այլևս չվերադառնա գյուղ, մնա մեր տանը։ Իբր մոր համար դժվար է տան գործերն անելը։

Անկեղծ ասած, ես շոկի մեջ էի։ Սկեսուրիս տարիքի հազարավոր կանայք են գյուղերում ապրում, ամեն ինչ կարողանում են անել․․․

Ես առաջարկեցի, որ սկեսուրս մնա գյուղում, առանց հողամաս մշակելու և հավ պահելու, իսկ մենք ամեն ինչի համար գումար տանք նրանք, տանենք անհրաժեշտ ամեն ինչ։ Բայց ամուսինս չհամաձայնեց, ասաց, որ իրեն ավելի հանգիստ կլինի, եթե մայրը մեզ հետ ապրի։

Այսինքն իմ ինքնազգացողությունը ոչ մեկի չի հետաքրքրում։ Ես այլևս իմ տան լիարժեք անդամ չեմ լինի, պիտի անեմ ամբողջ տան գործը, բայց միևնույն ժամանակ դիմանամ սկեսուրիս նախատանքներին և քմահաճույքներին։ Չգիտեմ, ինչ անեմ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика