Ամուսինս ինձ դավաճանում է, իսկ ես շարունակում եմ նրա հետ ապրել․ Իմ կարծիքով ճիշտ որոշում եմ կայացրել․ Ահա, թե ինչու

Արդեն 15 տարի ամուսնացած եմ։ Երկու հրաշալի զավակ ունենք։ Երկու քաղաքում ենք ապրում՝ Մոսկվայում եւ Երեւանում։ Ամուսինս հարուստ է, բայց ես ամուսնացել եմ միայն սիրով։ Ինձ թվում էր, թե մենք երջանիկ ենք։ Սիրում էինք միմյանց, նա ուշադիր էր ու հոգատար, պաշտում էր մեր դստերը։ Մեր կյանքը հեքիաթի էր նման։

Առաջին երեխայի ծնունդից մեկ տարի անց ես ինչ-որ բան կասկածեցի։ Ամուսինս հաճախ ուշանում էր, անհաս-կանալի գործուղումների մեկնում։ Ես հնարավորինս փորձում էի վանել վատ մտքերը, բայց կասկածներս օրեցօր ամրապնդվում էին։ Բացատրվելու փորձերը ցանկալի արդյունք չէին տալիս։ Նա ասում էր, որ ես «խանդոտ հի-մար եմ» եւ նախատում, որ չեմ գնահատում հօգուտ ընտանիքի արված նրա ջանքերը։ Այդ ժամանակ որոշեցի ինքս բացահայտել ամեն ինչ, կասկածանքով ապրելն անտանելի էր։ Ես խուզարկու վարձեցի։

Ցավոք, կասկածներս հաստատվեցին։ Պարզվեց, որ ամուսինս մշտական սիրուհի ունի եւ «բացահայտման» պահին նրանք պատրաստվում էին նշել իրենց հարաբերությունների 3-ամյակը։ Աշխարհը փլվեց աչքիս առջեւ, բայց ես որոշեցի մինչեւ վերջ գնալ։ Խուզարկուն ինձ ասաց նրանց հերթական «ռոմանտիկ հանդիպման» վայրը, եւ ես որոշեցի անսպասելի այցով «անակնկալ» մատուցել։ Ամուսինս զայրացած էր։ Ծանր տեսարան էր։ Ոչ մի զղջում, միայն բարկություն եւ մեղադրանքների տարափ իմ հասցեին։

Այդ օրը նա այդպես էլ տուն չեկավ։ Ես վճռականորեն տրամադրված էի բաժանվել։ Բայց այստեղ խառնվեց «ծանր հրետանին»՝ իմ եւ նրա ծնողների տեսքով։ Սկեսուրս ինձ մեղադրեց երկրային բոլոր մեղքերում՝ պնդելով, որ ես եմ ամեն ինչում մեղավոր։ Նա սպառնաց զրկել ինձ աղջկաս խնամակալությունից, ասաց, որ ես ընդհան-րապես հոգ չեմ տանում երեխայիս մասին եւ վատ տնտեսուհի եմ։

Ես աջակցություն չստացա նաեւ իմ ծնողներից։ Չեմ մեղադրում նրանց։ Հավանաբար, նրանք փորձեցին խնայել ինձ։ Մայրս համոզում էր, որ անհրաժեշտ է համբերել եւ ամեն ինչ կհարթվի։ Դժվար ժամանակաշրջան էր։ Ես այդ ժամանակ շատ երիտասարդ էի ու անփորձ, վախենում էի աղջկաս համար։ Եվ որոշեցի չկործանել ընտա-նիքս։ Որպես ներողություն՝ ամուսինս ինձ թանկարժեք ավտոմեքենա նվիրեց եւ մի փոքրիկ բիզնես տվեց, որով բացառապես ինքս էի զբաղվում։ Այս պատմությունից երեք տարի անց մենք երկրորդ երեխան ունեցանք։

Հիմա մտածում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել, թեկուզ սեփական արժանապատվությանս հաշվին։ Չեմ կարծում, որ ամուսինս հավատարիմ է ինձ։ Սակայն նրա «տարօրինակ» գործուղումներին մատների արանքով եմ նայում. «կշրջի ու կվերադառնա»։ Չեմ ասի, որ այդ հեշտությամբ է տրվում, բայց մարդը ժամանակի ընթաց-քում ամեն ինչի համակերպվում է։ Ինչը սխալ է թվում, ժամանակի հետ սովորական է դառնում։ Արդյո՞ք սիրում եմ նրան։ Հավանաբար։ Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Գուցե այդ սեր չէ, այլ պարզապես սովորություն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика