Ես ամուսնացա 19 տարեկանում, հանուն այս ամուսնության ես նույնիսկ ստիպված էի մեկնել մեկ այլ համալսարան սովորելու, քանի որ իմ ամուսին այնտեղ աշխատում էր որպես ուսուցիչ:
Հիմա ես հասկանում եմ, որ 19-ամյա մի աղջկա և 44-ամյա տղամարդու հարաբերությունը դժվար թե ինչ-որ լավ բանի հանգեցներ, բայց այդ ժամանակ ես մինչև ականջներս սիրահարված էի:
Սկզբում ամեն ինչ լավ էր մեր հարաբերություններում: Ամուսինս ինձ ձեռքերի վրա էր պահում, մենք հաճախ էինք մեկնում հանգստանալու, զբոսնում էինք, նույնիսկ շաբաթը մեկ անգամ այցելում էինք ակումբներ, բայց հետո ամեն ինչ փոխվեց:
Միևնույն ժամանակ, նա մի տեսակ փոխվեց՝ իմ պատրաստած ճաշերը համեղ չէին, ես տանը մաքություն լավ չեմ անում և այլն:
Մի լավ օր ես հոգնեցի նրա մեղադրանքներից և մենք կռվեցինք: Ես տեղափոխվեցի նրա բնակարանից և ժամանակավորապես մնացի մորս տանը:
Որոշ ժամանակ անց, մայիս ամսին մայրս գնաց ապրելու մեր ամառանոցում և այնտեղ մնաց մինչև հոկտեմբեր: Մի անգամ որոշեցի առանց նախազգուշացման նրան հյուր գնալ, և գիտե՞ք թե ո՞ւմ տեսա ես այնտեղ․․․Ես այնտեղ տեսա իմ ամուսնուն, ով մայրիկիս հետ թեյ էր խմում։
Հոկտեմբերին ամուսինս և ես բաժանվեցինք, և մայրս տեղափոխվեց ապրելու նրա հետ: Սկզբում մայրս փորձեց հարթել իմ և իր հարաբերությունները, բայց ես շատ զայրացած էի նրա վրա: Այժմ մենք ամսական մեկ անգամ հեռախոսով ենք իրար հետ խոսում և երբեք չենք հանդիպում:
Գրեթե 4 տարի է անցել , բայց ես դեռ չեմ կարողանում ներել մորս: Գիտեմ, որ վաղուց ժամանակն է եղածի հետ հաշտվել և շարունակել ապրել, բայց ես չգիտեմ, թե ինչպես դրանից հետո:
Խորհուրդ տվեք, ինչպես վարվեմ, ինչպես նոր կյանք սկսեմ․․․ …