Ամուսինս խաղամոլ է․․․Հոգնել եմ նրա պարտքերը փակելուց, ասես պատերազմի մեջ եմ, որի ավարտը չի երեւում…

Որոշել եմ պատմել ինձ տանջող ցավը, քանի որ երբեմն ինձ թվում է, որ հուսահատությունից կարող եմ խելա-գարվել։ Խնդիրն այն է, որ ամուսինս խաղամոլ է։ Վերջին տասը տարիների ընթացքում ես միայն նրա պարտ-քերն ու վարկերն եմ մարում եւ աղոթում Աստծուն, որպեսզի նա մեզ ազատի այս փորձանքից։Մենք 15 տարի է ամուսնացած ենք եւ երկու հիանալի երեխաներ ունենք։ Ամուսինս շատ լավ էր վաստակում եւ հոգատար ամու-սին ու հայր էր։

Մենք հարուստ չէինք. հայաստանյան չափանիշներով կարելի է ասել՝ միջինից բարձր։ Գրում եմ անցյալ ժամա-նակով, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում ամուսինս այնպես է փոխվել, որ անճանաչելի է դարձել։ Տե-վական ժամանակ է, ես չէի կասկածում, որ նա նման սարսափելի սովորություն է ձեռք բերել, մինչեւ այն պահը, երբ մեր ընկերները ինձ հայտնեցին, որ ամուսինս մեծ գումարներ է պարտքով վերցրել նրանցից։ Երբ ես ամուս-նուցս բացատրություններ պահանջեցի, նա ինձ ասաց, որ նոր բիզնես է ցանկացել սկսել, բայց չի հաջողվել ու սնանկացել է։

Նա նաեւ նշեց, որ անպայման գումար կգտնի եւ կվերադարձնի ընկերներից ու հարազատներից վերցրած գու-մարները։ Իսկ երբ նա խոստովանեց, որ խաղամոլ է, ես ցնցված էի։ Նա երդվում էր, որ այլեւս ոտք չի դնի խա-ղատուն եւ հանուն ընտանիքի կսթափվի ու նման քայլի այլեւս չի դիմի։ Մենք վաճառեցինք քաղաքի կենտրոնում գտնվող մեր բնակարանը եւ գնեցինք ավելի փոքրը եւ ինչ-որ չափով մարեցինք նրա պարտքերը; Մի որոշ ժամա-նակ, ամուսինս իսկապես զսպում էր իրեն, սակայն ցավոք, այս ամենը երկար չշարունակվեց։

Մի անգամ նա տուն վերադարձավ վաղ առավոտյան եւ սարսափելի տեսք ուներ։ Պարզվում է, նա ամբողջ գիշեր խաղացել ու տասը հազար դոլար էր տանուլ տվել. այս ժամանակ 10 հազար դոլարը մեզ համար բավականին մեծ գումար էր։ Նա արտասվում էր, ասում, որ ավելի լավ է ինքնասպան լինի, քան շարունակի այսպես ապրել։ Մենք որոշեցինք, որ նա պետք է հեռանա Հայաստանից, որպեսզի գումար աշխատի եւ կարողանա պարտքերը մարել։ Ընդհանուր ծանոթների շնորհիվ մենք նրա համար Ռուսաստանում գործ գտանք։

Անցավ ժամանակ, եւ պարտատերերը եկան մեր տուն։ Ես մինչ հիմա սարսափով եմ հիշում այդ օրը։ Ես իմ եր-կու երեխաների հետ էի, երբ տուն եկան երեք առողջ եւ հաղթանդամ տղամարդ ու սկսեցին գումար պահանջել։ Նրանք պնդում էին, որ ամուսինս շատ ավելի մեծ գումար է պարտք նրանց… նույնիսկ չեմ ցանկանում հիշել այն ամենը, ինչ ես լսեցի այդ օր։ Ավելին, պարզվեց, որ նա մեծ գումարներ է վերցրել անգամ իր նախկին աշխատա-վայրից։ Մեզանից երես թեքեցին գրեթե մեր բոլոր ընկերները եւ անգամ ամուսնուս եղբայրները ինձ ոչ մի հար-հարցում չօգնեցին։

Ցանկանում էին պարտքի դիմաց վերցնել մեր բնակարանը եւ միայն հրաշքով ես կարողացա վաճառել այն, մա-րել պարտքերի մի մասը եւ մեկ սենյականոց ավերակ բնակարան գնել քաղաքի ծայրամասերից մեկում, որպես-զի երեխաներիս հետ փողոցում չմնայի…Դրանից հետո մենք տեղափոխվեցինք Ռուսաստան՝ ամուսնուս մոտ, որտեղ ես վերահսկում էի նրա ամեն մի քայլը. գնում էինք հոգեբանի մոտ եւ հանդիպում տարբեր անանուն խաղամոլների հետ։ Մի քանի տարի հանգիստ ապրեցինք, բայց հազիվ էինք մի քիչ հանդարտվել, երբ ամեն ինչ նորից սկսվեց։ Այժմ ասես փակ շղթայի մեջ ենք հայտնվել։

Ես չգիտեմ՝ ինչ անեմ։ Բաժանվել չեմ կարող, քանի որ ի վիճակի չեմ պահել իմ ընտանիքն ու երեխաներիս։ Ա-մուսինս վատ մարդ չէ, պարզապես հիվանդ է, սակայն թե ինչպես է պետք պայքարել այս հիվանդության դեմ, չգիտեմ։ Ես արդեն գնացել եմ քահանայի, թուղթ ու գիր բացողների մոտ, սակայն ոչինչ չի օգնում։ Հենց որ նրա մոտ նոպա է սկսվում, նա չի կարողանում վերահսկել իրեն։ Նա չի ուտում, չի խմում, չի քնում, աչքերը տենդա-գին փայլում են, եւ ես հասկանում եմ, որ նա մտածում է միայն մեկ բանի մասին։ Հենց որ այս շրջանը անցնում է, նա զղջում է, տանջվում ու երդվում, որ դա վերջին անգամն էր։

Ուժերս սպառվել են։ Ես ասես պատերազմի մեջ եմ, որի ավարտը չի երեւում…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика