Հիմա ես հղի եմ, և դա բարդացնում է իմ հոգեվիճակը: Սրանք հորմոններ են,հուսով եմ` կհասկանաք իմ վիճակը և կզգաք այն, ինչ զգում եմ ես. Անցյալ տարի մենք ամուսնացանք: Երկուսս էլ ցանկություն ունեցան երեխաներ ունենալու, բայց որոշ ժամանակ անց իմացա, որ դրա հետ կապված խնդիր ունեմ։
Ես գաղտնի պահեցի այդ փաստը, բուժվեցի և հղիացա , մենք շատ ուրախ էինք …Ավելի ուշ ես սկսեցի դժգոհություն նկատել ամուս-նուս կողմից, բայց ես մտածեցի, որ սա ժամանակավոր հուզական վիճակ է:Ես չէի մտնում ամուսնուս հեռախոսի մեջ և կարծում էի, որ եթե նա փորձի ինչ-որ բան թաքցնել, ապա միևնույն է մի օր կբացահայտվի։
Եվ այդպես էլ պատահեց։Մի ուշ երեկո նա նստած էր համակարգչի մոտ` ալկոհոլի ազդեցության տակ,ես արթնացա, դռան ուժեղ հար-վածից, համակարգոչը միացված է, ուզում էի անջատել, բայց տեսա մի նամակագրություն, որն ինձ շոկի ենթարկեց։
Ամուսինս կապի մեջ էր նախկին ընկերուհու հետ։Ես մի կողմ դրեցի ինքնասիրությունս և շարունակեցի կարդալ` կարծես տապալ-վեցի… Ինչպես պարզվեց, նրանք դեռ սիրում են միմյանց, և ես չեմ հետաքրքրում ամուսնուս, նա սխալմամբ ամուսնացավ ինձ հետ և ցանկանում է հնարավորինս շուտ ազատվել ինձանից, իսկ ես և իմ երեխան կանգնած ենք նրա ճանապարհին:
Մեր երեխան նրան պետք չէ, և որ ցանկանում է վերջ տալ մեր ամուսնությանը:Նա ատում է ինձ, որ իր կյանքում եմ, ուզում է մեկ այլ երկիր գնալ, իր սիրելիի հետ, բայց մենք նրան խանգարում ենք։ Ահա իմ փոքրիկ պատմությունը, ես այլևս ցնցված չեմ և չգիտեմ թե ինչ ասել։Եթե Դուք ինձ առաջարկեք հեռացնել երեխային , ապա ոչ՜, շատ ուշ է։ Բացի այդ ես ինքս չեմ համարձակվի դա անել, քանի որ երեխան մեղավոր չէ այս իրավիճակի համար: