Ամուսնալուծված տղամարդու 20 կարևոր խորհուրդներ, որոնք ցանկացած պարագայում կփրկեն Ձեր ընտանիքը…

Ջերալդ Ռոջերս ՝ հոգեբան, հանդիպումներ և խորհրդատվություններ անցկացնող:  Նա ամուսնացած է եղել և ամուսնածուծվել է՝ 16 տարվա համատեղ կյանքից հետո:

Դրանից հետո նա հասկացել է իր սխալները  և ստեղծել  20 խորհուրդներ, որոնք կօգնեն փրկել ձեր ամուսնությունը:

Նա ասում է, որ եթե այդպիսի խորհուրդներ տային նրան այն ժամանակ, երբ իր ամուսնությունը կործանման եզրին էր, նա կկարողանար փրկել հարաբերությունները, սակայն այդ մասին նա հասկացավ ամուսնածուծությունից հետո միայն:

20 խորհուդներ՝ ամուսնությունը փրկելու համար

Երբեք մի դադարեք հոգ տանել կնոջ մասին

Մի վերաբերվեք նրան որպես պարտականության:  Երբ դուք նրան առաջարկություն եք արել, խոստացել եք լինել այն մարդը, ով խիզախորեն կպաշտպանի նրա սիրտը: Սա ամենակարևոր և սուրբ գանձն է, որ երբևէ ձեզ վստահել են:

Նա ընտրել է ձեզ:  Երբեք մի մոռացեք դա և հիշեք որ սերը չի հանդուրժում ծուլություն:

Պահպանեք ձեր սիրտը

Ինչպես որ խոստացել եք պաշտպանել ձեր սիրելիին, այդպիսի զգոնությամբ էլ պահպանեք ձեր սեփական աշխարհը: Սիրեք ձեզ ամբողջովին, սիրեք աշխարհը բաց, սակայն  պետք է լինի մի յուրահատուկ տեղ ձեր սրտում, որտեղ մուտք գործել ոչ ոքի չի թույլատրվի, բացի ձեր կնոջից:

Սիրահարվեք նորից ու նորից

Այս աշխարհում ամեն ինչ մշտապես փոփոխվում է: Դուք ևս այն չեք, ինչ եղել եք առաջ, հինգ տարուց ամեն ինչ լրիվ այլ կլինի:

Փոխեք ձեր հայացքները և հիշեք՝ նա պարտավոր չէ մնալ ձեզ հետ: Եթե դուք հոգ չեք տանում նրա մասին, ապա նրա սրտում մեկ ուրիշը տեղ կգտնի և դուք այլևս նրան չեք վերադարձնի: Նվաճեք նրա սիրտը նորից ու նորից՝ ինչպես առաջին անգամ:

Աշխատեք տեսնել միշտ լավը

Կենտրոնացեք այն բանի վրա, որ դուք սիրում եք ձեր կնոջը և թող ոչինչ չգրավի ձեր ուշադրությունը: Եթե դուք կենտրոնանաք սխալների վրա, ապա դա կտեսնեք ամենուր:

Մի՛ փորձեք փոխել նրան

Ձեր խնդիրն է սիրել կնոջն այնպիսին, ինչպիսին կա՝ առանց այլ հույսերի և սպասումների: Իսկ եթե նա ամեն դեպքում փոխվել է, ապա սիրեք նրան, անկախ ամեն ինչից, այդ փոփոխությունները ձեզ դուր գալիս են, թե ոչ:

Պատասխանատվություն կրեք ձեր սեփական զգացմունքների համար

Ձեր կինը պարտավոր չէ ձեզ երջանիկ դարձնել, ինչպես և չի կարող դարձնել դժբախտ: Դուք ինքներդ եք կրում պատասխանատվություն ձեր դրական տրամադրության համար:

Եթե դուք վատ տրամադրություն ունեք կամ զայրացած եք, դրանում մի մեղադրեք ձեր կնոջը:

Թույլ տվեք ձեր կնոջը պարզապես լինել կին

Երբ ձեր կինը բարկացած է, մի փորձեք որևէ բան անել: Պարզապես գրկեք նրան և դրանով հասկացրեք նրան, որ դա նորմալ է:

Թող նա իմանա, որ դուք լսում եք իրեն և նա մեծ նշանակություն ունի ձեզ համար և որ դուք այն մարդն եք ում վրա կարող է միշտ հենվել:
Կինը բնույթով փոփոխական է և շեշտակի. զգացմունքները նման են փոթորկի՝ ուժգնանում են ապա հանդարտվում: Այս փոթորկում եթե դուք անսասան և ուժեղ գտնվեք, նա կհասկանա, որ կարող է ձեզ վստահել:

Մի վախեցե՛ք անլուրջ տեսք ունենալուց

Մի ընդունեք չափազանց լուրջ տեսք: Ծիծաղեք: Ստիպեք ծիծաղել ձեր կնոջը նույնպես: Ծիծաղը թեթևացնում է ցանկացած իրավճակ:

Ստիպեք նրան զգալ որպես թագուհի

Սերտեք սիրո բոլոր հնարավոր լեզուները միասին: Խնդրեք նրան կազմել ցուցակ՝ բաղկացած 10 կետից, որոնց դեպքում  նա զգում է իրեն սիրված և ցանկալի:

Եղեք այստեղ և հիմա

Հատկացրեք ձեր կնոջը ոչ միայն ձեր ժամանակը, այլև ուշադրությունն ու հոգին: Արեք ամեն հնարավոր բան, որպեսզի  հանեք ձեր ուղեղից, այն ամենն ինչ ավելորդ է և լինել նրա հետ 100%-ով:  Վերաբերվեք նրան՝ ինչպես ամենաթանկ հաճախորդի:

Պատրաստ եղեք ընդունելու նրա սեքսուալությունը

Թույլ տվեք նրան, որ բաց անի իր կանացի էությունը: Թող նա իմանա, որ կարող է վստահել ձեզ:

Հիմար մի՛ եղեք

Մի վախեցեք այդպիսին լինելուց: Մենք բոլորս սխալվում ենք, ձեր կինը նույնպես: Սխալվեք, բայց սովորեք դաս քաղել ձեր սխալներից:

Տվեք ձեր կնոջը տարածություն

Կնոջ նվիրվածությանը պարզապես կարելի է նախանձել: Սակայն երբեմն պետք է հիշեցնել նրան, որ իր մասին հոգ տանելը նույնպես վատ չի լինի:

Երբեմն նա կարիք ունի ձեր ճյուղերիցից թռչել գնալու: Այդ որոնումները նրան նոր ուժ կտան և նա կվերադառնա, որպեսզի  ձեզ համար նոր երգեր դայլայլի:

Եղեք խոցելի

Պատրաստ եղեք կիսվել ձեր վախերով ու զգացմունքներով և խոստովանել ձեր սխալները:

Բաց եղեք

Ամբողջովին. եթե դուք ցանկանում եք վստահություն ձեռք բերել, ապա պատրաստ եղեք կիսվել այն ամենով, որով կիսվելը  դժվար է և սարսափելի: Պահանջվում է տղամարդկություն, որպեսզի թույլ տաք կնոջը ձեզ սիրելա մբողջովին՝ ձեր մութ և լուսավոր կողմերով հանդեձ: Հանեք դիմակը:

Աճեք և զարգացեք միասին

Չհոսող լճում ծնվում է մալարիա, իսկ հոսողը միշտ թարմ է և զով: Երբ ձեր մտքերը դադարում են աշխատել, սկսվում է ճահճացում:  Գտեք ընդհանուր նպատակ, երազանքներ և միասին առաջ շարժվեք նույն ուղղությամբ:

Մի կենտրոնացեք փողի վրա

Փողը ընդամենը խաղ է:  Այնպես արեք, իբրև դա թիմային խաղ է և այդտեղ միմյանց դեմ չեք պայքարելու: Այդ ժամանակ դուք կհաղթեք միասին:

Սովորեք ներեք

Կենտրոնացեք ապագայի վրա, այլ ոչ թե անցյալի:  Թույլ մի տվեք ձեզ լինել անցյալի գերին: Անցյալի սխալները, կապ չունի կլինի ձերը, թե ձեր կնոջը, ինչպես ծանր խարիսխը կխանգարի առաջ ընթանալ:

Միշտ ընտրեք սերը

Վերջապես  սա միակ խորհուդն է, որը ձեզ իրոք անհրաժեշտ է: Երբ սերը ձեզ առաջնորդող սկզբունքն է լինում և ձեր որոշումները կառուցվում են սիրո վրա, ապա ոչինչ չի կարող սպառնալ ձեր սիրուն: Սերը միշտ հաղթում է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика