Մենք շատ պատմություններ գիտենք, երբ աղջկա մայրը՝ ամուսնացնելով դստերը, սկսում է խառնվել նրա կյանքին և նմանատիպ այլ բաներ:
Բայց ես ցանկանում եմ պատմել իմ պատմությունը, այն լիովին տարբերվում է…Ես ու կինս ամուսնացանք և սկսեցինք առանձին ապրել: Զոքանչս գալիս էր մեր տուն միայն տոներին և երբ մեզ էր անհրաժեշտ:
Նա չէր խառնվում մեր գործերին, բայց կնոջս հետ ամեն օր խոսում էր հեռախոսով:
Ես անհամբեր սպասում էի, երբ նա պիտի ապացուցի, որ լավ զոքանչներ գոյություն չունեն, բայց պարզվեց, որ սախլվում էի:Նա մենակ էր ապրում, և թոռան հետ անցկացրած ժամանակն իր համար երջանկություն էր:
Մի օր որոշեցի ինձ ու կնոջս համար փոքր արձակուրդ կազմակերպել ծովում: Կնոջս ասացի, որ երեխային կթողնենք նրա մոր մոտ: Բայց կինս միանգամից ասաց, որ ես պետք է խոսեմ զոքանչիս հետ:Ես գնեցի զոքանչիս սիրելի կոնֆետները և գնացի նրա տուն:
Պատմեցի մեր արձակուրդի մասին և ասացի, որ անչափ շնորհակալ կլինենք, եթե նա երեխայի հետ մնա մի քանի օր:Այդ ժամանակ զոքանչս ցնցեց ինձ իր պատասխանով.
-Գիտես, ես դեմ չեմ թոռնիկիս հետ մնալուն, դա ինձ միայն ուրախություն է պարգևում: Բայց թույլ տուր հարցնել, էլ ե՞րբ ժամանակ կունենաս որդուդ հետ ավելի շատ մտերմանալու համար:
Նա ուրախ կլինի, եթե դու ինքնդ նրան ցույց տաս ծովը, ավազով խաղաս, դու կուրախանաս, երբ նա զարմանա պարզ բաներից:
Նա միշտ չի մնա նույն 4 ամյա փոքրիկ տղան: Նրա մանկությունը կանցնի, իսկ ջերմ հիշողություններ շատ քիչ կլինեն: Մի՞թե դու ուզում ես զրկել քեզ փոքր որդուդ հետ ժամանակ անցկացնելու հնարավորությունից, այն որդու, որը քեզ պաշտում է: Դու նրա մանկությունն այդպես ավելի վառ կարող ես դարձնել:
Նա շատ շուտ կմեծանա, չես էլ նկատի, թե ինչպես: Երբ նա մեծանա, ընտանիք կազմի և հեռանա քո տնից, դու նրան ամեն օր կկարոտես: Մեր երեխաների հետ անցկացրած պահերը շատ թանկ են: Իսկապե՞ս ինձ ես ուզում նվիրել այդ ակնթարթները՝ զրկվելով դրանցից:
Ես մի քիչ ամաչեցի, հիշեցի, թե ինչպես էին ծնողներս թողնում ինձ տատաիկիս ու պապիկիս մոտ, երբ ծով էին գնում: Հասկացա, որ չունեմ հոգիս ջերմացնող հիշողություններ: Ես չեմ ուզում, որ որդիս նույն կյանքով ապրի:Մենք մեկնեցինք ամբողջ ընտանիքով: Ես լսեցի զոքանչիս խորհուրդը և չզղջացի դրա համար:
Ես շնորհակալ եմ այդ կնոջը՝ կյանքումս ամենաթանկ դասը տալու համար: