Ամուսնացել եմ ընդամենը 2 տարի առաջ, բայց ընտանիքս արդեն քանդման եզրին է և այդ ամենը ընկերուհուս պատճառով. Ասեք ինչպես վարվեմ…

Ես շուրջ 2 տարի է ամուսնացած եմ, բայց իմ ընտանիքը փլուզման եզրին է և այդ ամենը իմ մտերիմ ընկերուհու պատճառով:Երբ մենք նոր էինք ամուսնացել, ինձ թվում էր, որ ոչ ոք և ոչինչ չի կարող քանդել իմ ընտանիքը: Իմ մտերիմ ընկերուհին սկզբնական շրջանում խուսափում էր մեր տուն գալ, ասում էր, որ ամաչում է ամուսնուցս, ես պնդեցի և նա սկսեց հաճախակի գալ: Մի տարի անց ծնվեց մեր առաջնեկը, աստված մեզ մի հրաշք աղջիկ պարգևեց:

Երեխայի ծննդից հետո ես չէի կարողանում շատ ժամանակ տրամադրել ամուսնուս: Ընկերուհիս գալիս էր, օգնում էր ինձ խնամել երեխային, տան գործերը անել: Լինում էին օրեր, որ նա գիշերում էր մեր տանը:Երբեմն նա էր դիմավորում ամուսնուս, նստում էր նրա հետ մինչև ուշ կեսգիշեր, իսկ ես հոգնած քնում էի ու մտքովս չէր անցնում, որ …

Մի օր մայրս եկավ մեր տուն, ընկերուհիս մեր տանն էր, մնաց մինչև ուշ գիշեր: Հաջորդ օրը մայրս զանգահարեց և ասաց, որ ընկերուհուս հեռու պահեմ իմ ընտանիքից: Ես հակառակվեցի ասելով, որ նա ինձ շատ է օգնում և առանց նրա ինձ համար շատ դժվար կլիներ:Երկու օր անց մայրս եկավ մեր տուն և ասաց ինձ, որ լուրջ կասկածներ ունի, որ ընկերուհուս և ամուսնուս միջև ինչ որ բան կա: Մայրս խելացի կին է և նա երբեք անհիմն բաներ չի ասում.

«Աղջիկս,գույշ եղիր, նման դեպքեր շատ են լինում, ես չեմ ուզում քեզ ցավ պատճառել, բայց ուզում եմ, որ զգոն լինես, հեռու պահի նրան քո ընտանիքից, քո ամուսնուց»:

Աստիճանաբար հեռվացա ընկերուհուցս, ես պատճառաբանում էի, որ օգնության կարիք չունեմ, հետո կհանդիպենք ու մենք գրեթե չէինք հանդիպում, ամսվա մեջ 1-2 անգամ էինք զրուցում հեռախոսով: Սակայն այլ խնդիր առաջացավ. ամուսինս սկսեց ուշ վերադառնալ տուն, ասում էր, իբր աշխատանքը շատ է: Ես չհավատացի նրան, որոշեցի հետևել:

Բնականաբար, ոչ մի գործ էլ չկա, գրասենյակից դուրս գալուց հետո նա գնաց…ընկերուհուս տան կողմը:Մայրս ասում է, որ պահեմ ընտանիքս՝ հանուն երեխայիս, ամուսնուս ոչինչ չասեմ, քանի որ դա ժամանակավոր է, բայց չեմ կարողանում ապրել հանգիստ՝ իմանալով, որ ինձ դավաճանում են, ուզում եմ ամուսնուս ասել, որ գիտեմ նրա քայլերի մասին ու բաժանվել:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика