ԱՄՆ Տեխաս նահանգում նորապսակ զույգը մահացել է ամուսնությունը գրանցելուց ընդամենը հինգ րոպե անց, հաղորդում է The Independent-ը:
19-ամյա Հարլի Մորգանը և 20-ամյա Ռիհանոն Բուդրոն ամուսնությունը գրանցելուց հետո մեքենա են նստել և դուրս եկել մայրուղի, սակայն բեռնված բեռնատարը բախվել է նրանց ավտոմեքենային: Ականատեսների համաձայն՝ նորապսակների մեքենան մի քանի անգամ պտույտ է տվել և, ի վերջո, հայտնվել է առվակում:
«Նրանց հարազատներին տեղափոխող մեքենան անմիջապես նորապսակների մեքենայի հետևից էր ընթանում»,- հայտնել է ոստիկանության աշխատակիցը և հավելել, որ նորապսակներն ու հյուրերն ուղևորվում էին հարսանեկան խնջույքին: «Հինգ րոպե էր, ինչ այր ու կին էին հայտարարվել»,- հայտնել է փեսացուի մայրը: