Ամուսնուս բռնացրեցի ուրիշ կնոջ հետ․ Նա ասաց, որ դա հանուն մեր ընտանիքի է արել․ Պարզվեց այդ կինը․․․

Սովորում էի համալսարանի 4-րդ կուրսում, երբ ծանոթացա հետաքրքիր երիտասարդի հետ: Նա շատ լավ տպավորություն թողեց, սկսեցինք հանդիպել: Մի քանի ամիս անց ամուսնացանք:Քանի որ վարձով էինք ապրում, որոշեցինք երկուսով աշխատել, գումար խնայել՝ մեր սեփական տունը գնելու համար:

Մենք հասկանում էինք, որ դա արագ գործընթաց չէ, բայց պատրաստ էինք սպասել: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում մենք կենտրոնացել էինք աշխատանքի վրա: 4 տարվա ընթացքում հավաքեցինք որոշակի գումար, սակայն ըստ մեր հաշվարկների պիտի ևս մի քանի տարի աշխատեինք նման կերպ, որ ունենանք անհրաժեշտ գումարը:

Սակայն շուտով մեր հարաբերություններում դժվար շրջան սկսվեց: Բանն այն է, որ ամուսինս սկսեց ուշ վերադառնալ աշխատանքից, իսկ շուտով սկսեց նույնիսկ գիշերել գրասենյակում: Նա դա բացատրեց նրանով, որ իր պաշտոնը բարձրացրել են, դրա համար էլ նա այդ ռեժիմով է աշխատում: Նրան չհավատալու պատճառ չունեի, քանի որ ամբողջ աշխատավրձը տուն էր բերում:

Մի օր նա աշխատանքի գնալուց հեռախոսը մոռացավ տանը: Չկարողացա հաղթահարել հետաքրքրասիրությունս և որոշեցի կարդալ անձնական հաղորդագրությունները:

Այդ ժամանակ էլ ապրեցի կյանքիս ամենամեծ շոկը…

Պարզվեց, որ ամուսիսնս արդեն երկար ժամանակ սիրավեպի մեջ է իր տնօրենի հետ: Այդ  կինը նրան սիրային հաղորդագրություններ էր գրում, ամուսինս էլ պատասխանում նույն տոնով: Մի քանի ժամ արտասվեցի…չէի հասկանում, ինչպես կարող էր ինձ հետ նման բան լինել:

Երեկոյան վերադարձավ ամուսինս, ասացի, որ ամեն ինչ գիտեմ: Իսկ նա էլ հայտնեց, որ այդ ամենը հանուն մեր ընտանիքի է անում, որպիսի ավելի շուտ կարողանանք տուն գնել: Խնդրեց, որ իրեն խիստ չդատեմ և չհեռանամ իրենից: 

Այսօր գնացել եմ մայրիկիս տուն, որպիսի մտածեմ և հասկանամ, թե ինչ պիտի անեմ և ինչպես ապրեմ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика