Ամուսնուս հետ 2 տարի առաջ մեր խնայած գումարով գնեցինք 2 սենյականոց բնակարան, որն էլ դարձավ կռվախնձոր մեր եւ ամուսնուս հարազատների միջեւ:Ես աշխատել եմ եւ հղիության ընթացքում, եւ հետո, տնայնագործ էի, կարում էի, գործում, պարապում աշակերտների հետ: Ամուսինս աշխատում էր 3 տեղ: Երեխային խնամում էինք ինքներս, առանց որեւէ մեկի օգնության: Եվ ահա վերջապես երկար սպասված բնակարանը մերն է:
4 ժամ առաջ ամուսնուս հարազատները զանգեցին ու հրավիրեցին իրենց տուն: Ապրում են վարձով, ունեն 7 տարեկան դուստր, սպասում են երկրորդին, փող երբեք չունեն, անընդհատ պարտք են խնդրում:Հրավիրեցին ու առաջարկեցին ժամանակավոր իրենց տալ մեր բնակարանը, մինչեւ նրանք հիպոթեքով բնակարան ձեռք կբե-րեն: Իսկ մեզ էլ առաջարկեցին տեղափոխվել ամուսնուս ծնողների հետ ապրելու, մեկ սենյականոց բնակարա-նում:
Առաջարկեցի հրաժարվել երկրորդ երեխայից, քանի որ մեկին հազիվ են կարողանում կերակրել: Ինձ անվանե-ցին եսասեր, ու էլի մի շարք ածականերով նախշեցին:Մի լավ կռվեցինք ամուսնուս հարազատների հետ: Ասա-ցինք իրար ինչ մտածում էինք ու հեռացանք: Ստացվում է, որ մենք մեր քրտինքով վաստակած բնակարանը պետք է տանք ծույլ բարեկամներին, ինչ է թե նրանք երկրորդ երեխայի միանվագ գումարում ուզում են հիպո-թեքային վարկ վերցնել: Իսկ ամուսնուս ծնողներն էլ այս ամենը նորմալ են ընդունում:
Մի՞թե մենք սխալ ենք: Ի՞նչ կանեիք մեր փոխարեն: